News

...

ՀԱՆՐԱՅԻն և ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ ՌԳՄԿ-ին կից: «Հանրային դիվանագիտության իրականացման մեթոդներն ու տեսակները» 20.06.2016

Հանրային դիվանագիտության իրականացման հնարավոր մեթոդներից մինչև «փափուկ ուժի» հիմնական դերակատարներ։ Հունիսի 20-ին տեղի ունեցավ ՌԳՄԿ-ին կից «Հանրային և դիվանագիտության դպրոցի ՌԳՄԿ-ին կից» առաջին դասը։ Դասը վարում էր Հանրային դիվանագիտության դպրոցի ղեկավար, Սերունդ Համահայկական երիտասարդական կենտրոնի նախագահ Տիգրան Շադունցը։ Հանդիպման թեման էր՝ «Հանրային դիվանագիտության իրականացման մեթոդներն ու տեսակները և փափուկ ուժի դերակատարների նույնականացումը»։

Բանախոսը ներկայացրեց Հանրային դիվանագիտության ու փափուկ ուժի էությունն ու հիմնական դերակատարներին` նախ հիմնական շեշտը դնելով այս երևույթների արևմտյան և ռուսական ձևաչափերի վրա։ Նա հստակեցրեց, թե ո՞վքեր են իրականացնում հանրային դիվանագիտությունը (անհատ, հասարակություն, ԶԼՄ-ներ, բիզնես ոլորտ, անդրազգային կազմակերպություններ և միջազգային կազմակերպություններ), ի՞նչ միջոցներով, մեխանիզմներով ու ռեսուսներով է իրականացվում այդ ողջ գործընթացը և, որ ամենակարևորն է ՝ ի՞նչպես։

Ըստ բանախոսի, այս ասպարեզում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է նախ և առաջ հստակեցնել, թե ով, ինչ միջոցներով , ում վրա է ազդում, միևնույն ժամանակ շեշտելով, որ ազդեցությունը չի կարող միանշանակ լինել։ Կախված տվյալ երկրի կամ կառույցի ազգային, մշակութային, սոցիալական, տնտեսական և այլ առանձնահատկություններից, նույն մեխանիզմը կարող է ազդել տվյալ հասարակության վրա, կամ առհասարակ ազդեցություն չգործել։ Այս բոլոր գործընթացների կենտրոնում գտնվում է մարդը (անհատը) և´ օբյեկտի, և´ սուբյեկտի կարգավիճակով:
«Հանրային դիվանագիտության դպրոցի» ունկնդիրները ակտիվ մասնակցություն ունեցան ողջ ընթացքում։ Մասնակիցների միջև նաև տեղի ունեցավ «Մտքերի մենամարտ» փափուկ ուժի թեմայով։
Հանդիպման վերջում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում Հանրային դիվանագիտության և «փափուկ ուժի» զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։

                        

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.