News

...

ՀԱՆՐԱՅԻն և ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ ՌԳՄԿ-ին կից: «Ազդելու տեխնիկաները» 22.06.2016

«Հանրային դիվանագիտության դպրոցի» երկրորդ դասը տեղի ունեցավ հունիսի 22-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։ Երկրորդ դասը վարում էր «Երևանի աշխարհաքաղաքական ակումբի» ղեկավար Արման Բոշյանը: Հանդիպման թեման էր` «Ազդելու տեխնիկանները»:
Հանդիպումն իրապես ընդգրկում էր հարցերի ամենալայն շրջանակ՝ հասարակության վրա ազդելու միջոցներից, հիմնական տեխնիկաներից մինչև ոչ բռնի միջոցներով կառավարում:
Արման Բոշյանն իր ելույթում անդրադարձավնաև կառավարման տեսությանն ու ոչ կառուցվածքային կառավարմանը, ԶԼՄ-ների դերակատարությանը տեղեկատվության տարածման գործընթացում, ազգերի գոյատևման կոդերին, հավաքական գիտակցությանը, կանանց դերակատարությանը ոչ կառուցվածքային կառավարման գործընթացում և այլն:

Ըստ բանախոսի, հասարակության մեջ կարելի է նախ առանձնացնել առաջնորդների (5%), ապա մարդկանց, որոնք սպասում են, որ իրենց առաջնորդեն (95%) և այս երու խմբերից զատ՝ ինքնուրույն գործող մարդկանց: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ հասարակության վրա ազդելու ամենալավ ձևը առաջնորդության ինստիտուտի ձևավորումն ու զարգացումն է, իսկ կազմաքանդող տարրեր առկա են յուրաքանչյուր հասարակության մեջ:



Դպրոցի ունկնդիրները բանախոսին բազմաթիվ հարցեր ուղղեցին ու ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Ավանդական «Մտքերի մենամարտն» անցկացվեց բանախոսի կողմից առաջարկված թեմայով, որը վերաբերում էր Հայաստան-Արցախ հարաբերություններին: Նախապատրաստական ակտիվ աշխատանքներից հետո երկու կողմերից ձևավորված թիմերը լարված պայքարում որոշեցին հաղթողին:








Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.