News

...

ՀԱՆՐԱՅԻՆ և ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ ՌԳՄԿ-ին կից «Բանակցություններ և լոբբինգ» 27.06.2016


Հանրային և դիվանագիտության դպրոցի շրջանակներում «Բանակցություններ և լոբբինգ» թեմայով երրորդ դասն անցկացվեց հունիսի 27-ին, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։ Բանախոսն էր ոլորտի հայտնի փորձագետ, քաղ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը։




Բանակցությունների էությունը, կառուցվածը, հիմնական բաղկացուցիչ տարրերը, բանակցային գործունեության իրականացման հիմքերը (դիրք, շահեր, պահանջմունքներ, արժեքներ) ներկայացնելուց հետո բանախոսը նախ խոսեց բանակցությունների և լոբբինգի շատ կարևոր ու որոշիչ դերի մասին հանրային դիվանագիտության իրականացման գործընթացում։

Անդրադարձ կատարվեց նաև Հռոմի պապի այցին «Առաջին քրիստոնյա երկիր», նպատակներին ու հնարավոր հետևանքներին՝ դիտարկելով այն որպես հանրային դիվանագիտության և փափուկ ուժի վառ ու ցայտուն օրինակ։



Փորձագետը բանակցությունների հնարավոր ելքի ու առհասարակ արդյունավետ բանակցությունների առումով կարևորեց հատկապես անձնային ոճերը ըստ տարբեր հայտնի հեղինակների՝ որպես օրինակ դիտարկելով քաղաքական գործիչներին՝ միևնույն ժամանակ նշելով, որ բոլոր բանակցություններն էլ լինում են կա´մ մրցակցային կա´մ համագործակցող։



Հանդիպման երկրորդ մասում ներկայացվեց մարդկային պահանջմունքների հիերարխիան (Մասլոյի բուրգ), որի հիման վրա անցկացվեց թեստ, որին դպրոցի ունկնդիրները մասնակցեցին շատ մեծ հետաքրքրությամբ։




Հանդիպման ողջ ընթացքում մասնակիցները ակտիվ հարց ու պատասխանի միջոցով ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Հանդիպումը եզրափակվեց դերային խաղով (բանտարկյալի դիլեմա), որը շատ հայտնի խաղ է խաղային տեսության մեջ։






Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.