News

...

«Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում» 04.07.2016

«Հանրային և դիվանագիտության դպրոցի» շրջանակներում 5-րդ դասը տեղի ունեցավ հուլիսի 4-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։ «Հանրային և դիվանագիտության դպրոցի» ղեկավար, Սերունդ Համահայկական երիտասարդական կենտրոնի նախագահ Տիգրան Շադունցը վարեց «Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում» վարպետության դասը։

Փորձագետը դասը սկսեց հետևյալ հարցով. «Ինչպիսին կլինի, ըստ մասնակիցների, «Հանրային և դիվանագիտության դպրոցի» հետագա զարգացումը»։ Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց դպրոցի զարգացման ու հետագա ընթացի իր տեսլականը՝ բնականաբար շեշտը դնելով տարբեր գործոնների ու փոփոխականների վրա։ 


Ծավալված ակտիվ քննարկումից հետո Տիգրան Շադունցը ներկայացրեց մարդկային ռեսուսների և մարդկային կապիտալի հիմնական տարբերությունները, կադրերի զարգացման էությունը։


Բանախոսը փաստեց, որ Մարդկային ռեսուրսների կառավարման ավանդական մոտեցումները, որոնք դեռևս օգտագործվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, արդեն «հնացել» են, առաջընթաց ապահովել այդ մոդելի հիման վրա գրեթե անհնարին է։ Այդ է պատճառը, որ դրանք իրենց տեղը զիջել են ավելի բարդ ու փոխկապակցված մոդելների։
Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարումը լիովին տարբերվում է Մարդկային ռեսուրսների կառավարումից, այն ավելի խորքային է, հիմնավոր ու փոխկապակցված։ Փորձագետը նաև մասնակիցներին տրամադրեց այս երկու մոդելների սխեմաները, մասնակիցները հնարավորություն ունեցան ինքնուրույն վերլուծել դրանք ու համեմատել միմյանց հետ։
Հանդիպման երկրորդ մասում մասնակիցները բաժանվեցին մի քանի թիմերի ու փորձեցին ներկայացնել «Հանրային և դիվանագիտության դպրոցի» ռազմավարական կառավարման հնարավոր տարբերակները, որից հետո ծավալվեց ակտիվ քննարկում։

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.