News

...

Ազդեցության մեխանիզմները լոկալ և գլոբալ մակարդակներում» 06.07.2016

«Հանրային և դիվանագիտության դպրոցի ՌԳՄԿ-ին կից» շրջանակներում Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը վարեց «Հասարակություն։ Ազդեցության մեխանիզմները լոկալ և գլոբալ մակարդակներում» վարպետության դասը։ Դասն անցկացվեց Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։

Դասընթացի հենց սկզբում Արման Բոշյանը ցուցադրեց երեք պատահական նկարներ և առաջարկեց քվեարկել դրանց օգտին՝ ասելով․ «Այս երեք տարբեր նկարներից ու՞մ կընտեիք երկրի նախագահ»։ Բոլոր երեք թեկնածուների օգտին հերթականությամբ քվեարկելուց հետո բանախոսը նշեց, որ նրանց օգտին քվեարկելը սկզբունքային սխալ է, քանի որ մենք նախ չգիտենք, թե ովքեր են նրանք, ինչ ծրագրային բարեփոխումներն են իրականացնելու և այլն։

Անդրադարձ կատարվեց նաև ընտրական գործընթացներին ու հասարակության մասնակցությանը այդ գործընթացներում։ Բանախոսը նշեց, որ հասարակություն հասկացությունը հստակ սահմանելը դժվար է՝ ի տարբերություն «էթնոս», «քաղաքակրթություն» հասկացությունների։

Ըստ բանախոսի, հասարակությունն ավելի շատ դիրքային բնորոշում ունի, երբ որոշակի թվով մարդիկ գտնվում են մեկ վայրում և ենթարկվում են մեկ «կառավարչի», իսկ փորձը ցույց է տալիս, որ պետք է առնվազն 1000 մարդ լինեն տվյալ խմբում հասարակություն բնորոշվելու համար։

Ըստ փորձագետի, ավելի բարդ է կառավարել այն հասարակությունը, որը զինված է գիտելիքով ու չի ենթարկվում մանիպուլիացիաների: Հասարակական գործընթացների գլոբալ կառավարումը համաշխարհային քաղաքականության մեթոդ է, որը ենթադրում է որոշակի մեխանիզմների առկայություն (ռազմական, քաղաքական, տեղեկատվական) հասարակությունների որոշակի ընդհանուր հավաքական գիտակցության վրա ազդելու համար։

Այն ստեղծվել է տարբեր ինքնություններ (էթնիկ պատկանելիություն, քաղաքակրթություն) ունեցող հասարակությունները կառավարելու համար մեկ միասնական ձևով՝ ապագայում որոշակի արդյունք ստանալու նպատակով (քաղաքական քարտեզի, հարաբերությունների, արժեքների, գիտելիքների, սպասումների փոփոխություն)։
Լոկալ կառավարումը ենթադրում է տեղեկատվական մեթոդների առկայություն հասարակության կառավարման համար և հիմնված է ինքնանույնացման որոշակի մոդելի վրա։ Կառավարման այս ձևը նպատակ ունի ձևավորել որոշակի վերաբերմունք անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ, «անհատական» ցանկությունների, ինչպես նաև ինքնանույնացման վրա։
«Մտքերի մենամարտն» անցկացվեց «Ժողովրդագրական խնդիրները ՀՀ-ում թեմայով», և, ինչպես սպասելի էր, անցավ բավականին թեժ մթնոլորտում։

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.