News

...

«Ուղեղային կենտրոնները հանրային դիվանագիտությունում» 11.07.2016


«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ, ՀՊՏՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վարդան Աթոյանը հուլիսի 11-ին «Հանրային և դիվանագիտության դպրոցի» շրջանակներում անցկացրեց «Ուղեղային կենտրոնները հանրային դիվանագիտությունում» վարպետության դասը Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։

Հայկական իրականության մեջ ուղեղային կենտրոնները գրեթե ուսումնասիրված չեն, քաղաքագիտական գրականության մեջ կարող են հանդիպել նաև նույն երևույթի այլ անվանումներ, ինչպիսիք են՝ «մտքի ֆաբրիկա», «վերլուծական կենտրոն», «իրավիճակային կենտրոն», «Think Tank» և այլն։
Գլոբալացման արդի պայմաններում հաջողության են հասնում և առաջընթացներ են ունենում այն պետությունները, կառույցները, որոնք կարողանում են ճիշտ դիրքավորվել աշխարհում, համապատասխան լուծումներ գտնել արդի աշխարհի մարտահրավերներին՝ ճշգրիտ հաշվարկելով իրենց ռեսուրսները (տնտեսական, քաղաքական, մարդկային և այլն)։
Ուղեղային կենտրոնների ստեղծման նպատակն էլ համանման խնդիրներին արագ և հստակ լուծումներն տալն է, և այդ է պատճառը, որը դրանք անցել են զարգացման շատ երկար ուղի, գտնվել են տարբեր ժամանակների ուսումնասիրողների, փիլիսոփաների ուշադրության կենտրոնում (Կոնֆուցիոս, Պլատոն, Արիստոտել, Մետրոդորոս Սկեպսիացի և այլն)։ Ուղեղային կենտրոնների սկսել են ձևավորվել 19դ․, իսկ ավելի լուրջ ու կայացած մակարդակով նման կառույցները սկսել են գործել 20-րդ դարում:
Հանրային քաղաքականության մեջ ուղեղային կենտրոնները իրականացնում են մի շարք առաքելություններ, ինչպիսիք են նորարական գաղափարների գեներացումը, հասարակության, իշխանության և ակադեմիական գիտության միջև կամուրջի դերի ստանձնումը, ինչպես նաև «ազգային շահի» ձևավորումն ու առաջխաղացումը։ Դրանք իրականացնում են հետազոտական, վերլուծական, բացատրական (ԶԼՄ, հասարակություն), կրթական գործառույթներ, ինչպես նաև տրամադրում են հանրային հարթակներ քննարկումների ու գիտաժողովների անցկացման համար։

Հանդիպումը եզրափակվեց «մտքերի մենամարտով», որն անցավ ակտիվ ու թեժ մթնոլորտում:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.