News

...

«Ահաբեկչության դեմ պայքարի արդի միջոցները» 13.07.2016

«Հանրային դիվանագիտության դպրոցի» ութերորդ դասի հրավիրյալ փորձագետն էր Մարինե Մկրտչյանը, թեման՝ «Ահաբեկչության դեմ պայքարի արդի միջոցները»։ Դասն անցկացվեց հուլիսի 13-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։

Ահաբեկչական գործողությունների իրականացման վտանգը մեծ է ինչպես ամբողջ աշխարհում, ինչի վառ ապացույցն է բոլորովին վերջերս Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրաքում և այլ վայրերում իրականացված ահաբեկչական գործողությունները, սակայն, միևնույն ժամանակ, մեր տարածաշրջանում ևս առկա է նման գործողությունների վտանգը։

Փորձագետը նախ անդրադարձավ հակաահաբեկչական գործողությունների տեսակներին, ինչպիսիք են՝ կանխարգելիչ և պրոֆիլակտիկ գործողությունները, ահաբեկչական ակտերի հակազդման մեխանիզմներն ու հետևանքների վերացումը, եթե ահաբեկչական գործողությունն արդեն իրականացվել է։ Մանրամասն վերլուծության ենթակվեցին «բռնություն», «ահաբեկչություն», «ակաբեկչական ակտ» տերմինները։
Ահաբեկչական գործողությունների բաղկացուցիչ մասերն են՝ նպատակը, ձևերն ու միջոցները և դրանք միշտ կրում են մասսայական բնույթ։ Ահաբեկիչները նախապես մանրակրկտորեն ընտրում են ահաբեկչական գործողության տեղը, ժամը, միջոցները։


Բանախոսն առանձնացրեց ահաբեկչական ակտերի հետևյալ ձևերը՝ պայթյունների և հրդեհների կազմակերպում, հրազենի օգտագործում, ավտովթարների կազմակերպում, տրանսպորտային միջոցների ոչնչացում, տեղեկատվական-հոգեբանական ազդեցություն և այլն։ Մասնակիցներին ներկայացվեց ահաբեկչական գործողություններից պաշտպանվելու ձևերն ու վտանգավորության երեք մակարդակները։


Որպես ահաբեկչական կառույցի օրինակ դիտարկվեց Իսլամական պետութունը, որի վերջնական նպատակը «իսլամական խալիֆայության» ստեղծումն է, որտեղ պետք ներգրավվեն նախկինում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող պետություններն ու այլ հարակից տարածքներ։ Հանդիպման վերջում անցկացվեց ավանդական «մտքերի մենամարտը» ահաբեկչության թեմայով։

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.