News

...

«Հայ ժողովրդի գենետիկական պատմությունը», 18.07.2016



 ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» իններորդ դասը տեղի ունեցավ հուլիսի 18-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Հանդիպման հրավիրյալ փորձագետն էր կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոցենոմիկայի լաբորատորայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը, ով անցկացրեց «Հայ ժողովրդի գենետիկական պատմություն» վարպետության դասը:


Փորձագետն նախ նշեց, որ նախագիծը, որի շուրջ հիմա իրենք աշխատում են արդեն իսկ 20 տարի , նպատակ ունի վերարտադրել պատմական Հայաստանի գենետիկական քարտեզն ու հայկական գենոֆոնդի հարուստ աշխարհագրական խճանկարը, որը զարգացել է ավելի քան 15500 տարի, իսկ ավելի հստակ` Հայկական լեռնաշխարհում ավելի քան 5000 տարի:

Մեթոդը, որով իրենք առաջնորդվում են հիմնված է մոլեկուլյար հետազոտությունների վրա, որոնք ավելի են կատարելագործվել վերջին երկու տասնամյակներում: Նմանատիպ հետազոտությունները նաև բավականին թանկ արժեն ու պահանջում են տեխնիկական կատարյալ ապահովում, այդ է պատճառը, որ հետազոտություններն առավելապես անցկացվում են արտերկրում:

Լևոն Եպիսկոպոսյանը նաև հավելեց, որ գենետիկական ներուժը պայմանավորված է նաև տվյալ ժողովրդի գենոֆոնդի բազմազանությամբ: Հայ ժողովրդի գենետիկական ներուժը շատ մեծ է, ինչը պայանավորված է բազմաթիվ ցեղախմբերի ու ցեղերի միաձուլմամբ: Հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ մեր բոլոր հիմնադիր նախահայրերի գենետիկական որակը կամ պատկերը նույնն է. բոլորը բնիկ են:
Ամենակարևոր հանգամանքը նաև այս աշխատանքներում օտարերկյա փորձագենտների ներգրավվածությունն է: Այն հնարավորություն է տալիս օբյեկտիվ գնահատականներ տալ ու վերլուծություններ անել` խուսափելով մեր հարևանների մեղադրանքներից:

Փորձագետը նշեց, որ Հանրային դիվանագիտության տեսակետից այս հետազոտությունների արդյունքների տարածումը շատ կարևոր նշանակություն ունեն, թույլ է տալիս խուսափել բազմաթիվ շահարկումներից` հատկապես հարևան պետությունների կողմից` ունենալով գիտականորեն ապացուցված տվյալներ առ այն, որ հայերն այս տարածաշրջանում բնիկ ժողովուրդ են:
Եվ ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» ունկնդիրները պետք է իրենց ներդրումն ունենան հայ ժողովրդի գենատիկական տվյալների հանրայնացման ու տարածման շատ կարևոր ու ռազմավարակն նշականություն ունեցող գործում: Փորձագետը մասնակիցներին հաջողություն մաղթեց այդ կարևոր գործում ասելով` «Ի գործ»:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.