News

...

«Մշակութային դիվանագիտություն», 20.07.2016

ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» շրջանակներում հուլիսի 20-ին վարպետության դաս անկացրեց Արամայիս Գրիգորյանը Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Հանդիպման թեման էր «Մշակութային դիվանագիտություն»:

Հանդիպման հենց սկզբում փորձագետն ասաց, որ պետք է պարզաբանել, թե ինչ է մշակութային դիվանագիտությունը, որոնք են նրա գործիքները, օբյեկներն ու սուբյեկտները և, որ ամենակարևորն է, թե որոնք են հայկական մշակութային դիվանագիտության խնդիրներն ու մարտահրավերները: 

 Մշակութային դիվանագիտությունը կարող է բնութագրվել որպես գործողությունների համադրություն, որ հիմնված է գաղափարների փոխանակման, արժեքների, ավանդույթների եւ մշակույթի կամ ինքնության այլ ասպեկտների վրա, օգտագործում է այդ ասպեկտները` նպատակ ունենալով ամրապնդել հարաբերությունները, բարձրացնել սոցիալ-մշակութային համագործակցությունը, նպաստել ազգային շահերին:

Միևնույն ժամանակ, այն կարող է կիրառվել հանրային կամ մասնավոր հատվածների կամ քաղաքացիական հասարակության կողմից: Ըստ բանախոսի, մշակութային դիվանագիտության օբյեկտներ և սուբյեկտներ կարող են համարվել միջազգային հարաբերությունների բոլոր օբյեկներն ու սուբյեկտները, իսկ գործիքների թվին են դասվում հասարակական կյանքին առնչվող գրեթե բոլոր ոլորտները, ինչպես օրինակ արվեստ, գրականություն, հեռուստաեթեր և ռադիոհեռարձակում, լեզվի դասավանդում տարբեր հաստատություններում, միջազգային փոխանակման ծրագրեր, պատմություն, սոցիալական քաղաքականության գովաբանում նվերներ և այլն: 

Մշակութային դիվանագիտության ամենահայտնի ինստիտուտների շարքում Արամայիս Գրիգորյանն առանձնացրեց Կոնֆուցիոսի ինստիտուտը, Ալիանս Ֆրանսեզը, Japan Foundation-ը, British Council-ը և այլն:

Ինչ վերաբերում է հայկական մշակութային դիվանագիտությանը, ապա մասնակիցները նախ քննարկեցին Հայկական մշակութային դիվանագիտության նպատակներն ու խնդիրները և Սփյուռքի ինքնության պահպանման խնդիրները, ապա նաև հայկական մշակույթի տեղը քաղաքակրթությունների համատեքստում:
Վարպետության դասն անցավ շատ հետաքրքիր մթնոլորտում, ինչով էլ պայմանավորված էր մասնակիցների մոտ հարցերի մեծաքանակ լինելը: Դասի ընթացքում անցկացվեց նաև խաղային նոր մոդել` “ Joker game”.


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.