News

...

«Տեղեկատվական գործընթացներ և միֆաստեղծում», 25.07.2016


ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ս.գ.թ., ԵՊԼՀ Տեղեկատվության և հանրային հաղորդակցության տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Նվարդ Մելքոնյանը հուլիսի 25-ին ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» շրջանակներում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում անցկացրեց «Տեղեկատվական գործընթացներ և միֆաստեղծում» վարպետության դասը:

Բանախոսը նախ անդրադարձավ տեղեկատվական գործընթացներին 21-րդ դարում` նշելով, որ տեղեկատվական ահռելի հոսքերն իրենց հետևանքն են թողնում հասարակական գիտակցության վրա, որի հետևանքով տեղի է ունենում մեզ շրջապատող աշխարհի ամբողջական պատկերի կորուստ, գիտակցության հատվածայնություն, իսկ մտածողությունը ձեռք է բերում կարծրատիպային բնույթ:

Այնուհետև անդրադարձ կատարվեց «միֆ» հասկացությանը, որը բնորոշվում է որպես օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ մոդել, որն իր մեջ ընդգրկում է ռացիոնալիզացիա: Բացի այդ միֆերը պատմություններ են աստվածների և հերոսների մասին, որոնք մասնակցել են աշխարհի արարմանը: Փորձագետը փաստեց, որ ծամանակակից առասպելաբանությունը կարելի է բնորոշել որպես իրականության փոխարինող, շրջական միջավայրի իրական պատկերացումների և այնպիսի գաղափարախոսական պիտակների ամբողջություն, որը պետք է համապատասխանի մեր իրականությանը:

Գոյություն ունեցող բոլոր առասպելները հիմնված են անգիտակցանի վրա, հանդիսանում են իդեալականի և իրականի միաձուլում, կարող են կառավարել մեր վարքը, և, ավելին, երբեմն երևույթը, որպես այդպիսին, չի ենթարկվում տրամաբանության օրենքներին: Ըստ փորձագետի, «միֆն» ունի երկու հիմնական մակարդակներ, այն է` կարծրատիպային և արքետիպային և երեք կառուցվածքայի տարրեր` սիմվոլ, կարծրատիպ և արքետիպ:
Այնուհետև միֆերի առանձնահատկություններն ու կառուցվածքային տարրերը քննարկվեցին կոնկրետ օրինակների վրա, անդրադարձ կատարվեց մեր օրերում կատարվող գործընթացներին ինչպես լոկալ, այնպես էլ գլոբալ մակարդակներում:
Հանդիպման երկրորդ մասում Նվարդ Մելքոնյանը «Հանրային դիվանագիտոթյան» դպրոցի ունկնդիրներին ներկայացրեց ԶԼՄ-ներում կիրառվող մանիպուլյացիոն հնարքներիը` որպես օրինակ դիտարկելով հայկական մեդիադաշտը:

Թեմայի արդիականությամբ էլ պայմանավորված էր փորձագետին ուղղված հարցերի մեծաքանակ լինելը, դպրոցի ունկնդիրները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.