News

...

Տեղեկատվության ենթատեքստի վերլուծություն,27.06.2016

ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» տասներկուերորդ վարպետաց դասը տեղի ունեցավ հուլիսի 27-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասն անցկացրեց ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ս.գ.թ., ԵՊԼՀ Տեղեկատվության և հանրային հաղորդակցության տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Նվարդ Մելքոնյանը: Վարպետաց դասը կրում էր «Տեղեկատվության ենթատեքստի վերլուծություն» խորագիրը:


 Մարդկության պատմության զարգացման գործընթացի վրա իր ուղղակի ու անմիջական ազդեցությունն են ունեցել գրերի ու տեքստերի ստեղծումն ու տարածումը: Փաստաթղթերը, որոնք ստեղծում են մարդիկ ունեն մի քանի հատուկլ առաքելուծյուններ, այդ թվում` տեղեկատվություն պահպանել և փոխանցել հաջորդ սերունդներին:


20-21-րդ դարերում կարևոր նշանակությու ու դեր ստացան մեդիատեքստերը, որոնք միջնորդավորված են բազմակի տեխնոլոգիական միջնորդականությամբ, մշտապես ուղղված են զանգվածային կամ մեծ լսարանին, Մշտապես ուղղված են զանգվածային կամ մեծ լսարանին և, որ ամենակարևորն է, մեդիատեքստերով հաղորդակցության մեջ բազմազգայականությունը սահմանափակված է և կախված տվյալ մեդիայի տիպից, հետևաբար հասկացումը պակաս վերահսկելի է:
Այնուհետև փորձագետն անդրադարձավ փաստաթղթերի վերլուծության երկու հիմնական տիպերին` ավանդական (որակական) և բովանդակային (քանակական): Այս մեթոդն անցել է զարգացման շատ երկար ուղի: Բանախոսը նշեց, որ կոնտենտ վերլուծությունը տեղեկատվական աղբյուրի ձևի և բովանդակության համակարգված հետևողական թվային մշակումն է, գնահատումը և մեկնաբանումը (Մանհեյմ, Ռիչ):


 Այն կիրառվում է թերթերում, ամսագրերում, ռադիո և հեռուստահաղորդումներում, գովազդային հոլովակներում տարբեր փոփոխականների հանդիպման հաճախականությունների հաշվարկման, դրանց վերլուծության ու որակական բնույթի մեկնաբանության նպատակով:


Կոնտենտ վերլուծության իրականացման ժամանակ կարևոր է վերլուծության և հաշվարկման միավորները ավելի արդյունավետ վերլուծություն իրականացնելու համար: Անդրադարձ կատարվետ նաև վերլուծության միավորների առանձնահատկություններին, ներկայացվող պահանջներին, վերլուծության միավորների տեսակներին և այլն:




Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.