News

...

ՀԱՆՐԱՅԻՆ և ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ ՌԳՄԿ-ին կից «Փաստարկների կիրառման հմտություններ» 29.06.2016

Հունիսի 29-ին տեղի ունեցավ ՌԳՄԿ-ին կից «Հանրային և դիվանագիտության դպրոցի» չորրորդ դասը։ Դասը վարում էր ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայության ղեկավար Դավիթ Բայրամյանը: Հանդիպման թեման էր՝ «Փաստարկների կիրառման հմտություններ»։


Փաստարկների հասկացությունից մինչև հիմնական տարրեր, հիմնական ձևերից, կառուցման եղանակներից մինչև փաստարկների արդյունավետ կիրառման հմտությունների ձևավորում։ 


Սկզբում բանախոսը նշեց, որ փաստարկների ստեղծման համար նախ անհրաժեշտ են որոշ վավերապայմանների առկայություն՝ թեզի առաջադրում, ապա բացատրություն, ապացուցում և, ի վերջո, թեզի ամփոփում։ Միևնույն տրամաբանական շղթան, սակայն, կարող է ներկայացված լինել մեկ այլ տարբերակով՝ թեզի ներկայացում (հիմնական միտք, մտահաղացում), տվյալ մտքի բացահայտում և ապացուցում (հիմնավորում և քննարկում):


Շատ կարևոր է ապացուցման ընթացքւոմ նաև հիշել, որ փաստարկները պետք է լինեն ճշմարիտ դատողություններ, ինքնուրույն ապացուցված` անկախ թեզից, ինչպես նաև բավարար և հիմնավոր թեզի համար:



Ըստ բանախոսի, փաստարկները կազմված են երեք հիմնական տարրերից` հայտարարություն, որը փաստարկ ներկայացնող պնդումն է, որով նա ցանկանում է համոզել լսողներին, ապա աջակցում` հայտարարության լրացում, և ամենավերջում` հիմնավորում, որը փաստարկի կառուցվածքում գաղափարների հավաքածուն է, որը լսարանն ընդունում է որպես ճշմարտություն, և որը հիմք է հանդիսանում հայտարարության ընդունման համար:


Հանդիպման երկրորդ հատվածում Դավիթ Բայրամյանը ներկայացրեց փաստարկների կառուցման եղանակները` ըստ կառուցահատվածների, տեսակների, ինչպես նաև ըստ հասկացությունների և տիպերի:




Մտքերի մենամարտի ընթացքում քննարկվեց էվթանազիայի խնդիրը: Հատկանշական է այն հանգամանքը, որ ավանդական «այո» և «ոչ» թիմերից բացի ձևավորվեց նաև «այընտրանքային» թիմ: Ակտիվ թիմային քննարկումներից հետո մտքերի մենամարտն անցավ թեժ մթնոլորտում:






Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.