News

...

«Luxury» բացում «Հանրային և Դիվանագիտության դպրոցի ՌԳՄԿ-ին կից» 30.06.2016

«Հանրային և դիվանագիտության դպրոցի» ոչ պաշտոնական` «Luxury» բացումը տեղի ունեցավ Երևանում իր տեսակի մեջ եզակի և նրբաճաշակ վայրերից մեկում` Yans Music Hall-ում:


Բացման խոսքով հանդես եկան Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինը և «Հանրային և դիվանագիտության դպրոցի» ղեկավար, Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնի նախագահ Տիգրան Շադունցը: Մարկ Կալինինը ողջունեց «Հանրային և դիվանագիտության դպրոցի» ունկնդիրներին, փորձագետներին ու գործընկերներին, ինչպես նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և ՌԳՄԿ-ի աշխատանիցներին ու հատուկ հյուրերին: Տիգրան Շադունցը ևս ողջունեց հյուրերին, ապա շնորհակալություն հայտնեց դպրոցի բոլոր աջակիցներին ու գործընկերներին, խոսեց «Հանրային և դիվանագիտության դպրոցի» ստեղծման նպատակների ու հեռանկարների մասին: Նա նաև նշեց, որ Հայաստանը թեև տարածքով փոքր երկիր է, սակայն ունի մարդկային մեծ ներուժ և պետք է այն ըստ արժանվույն ներկայացնել միջազգային հարթակում:



Երեկոյի հատուկ հյուրն էր երիտասարդ ռուս կիթառահար, ոկալիստ և դիրիժոր, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, Երաժշտական ռուսական ակադեմիայի ավագ դասախոս Դմիտրի Մուրինը, ով հանդես եկավ հագեցած երաժշտական ծրագրով, որում ներառված էին ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան հայտնի կատարումներ:





«Luxury» բացումը անցավ անկաշկանդ, շատ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում:













Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.