News

...

“Luxury" School of Public Diplomacy in Legion Horse Riding Club

Հուլիսի 10-ին «Հանրային և դիվանագիտության դպրոցի» ունկնդիրների այցելեցին Legion Horse Riding Club դպրոցի ղեկավար, Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնի նախագահ Տիգրան Շադունցի ղեկավարությամբ:
Legion Horse Riding Club-ը ՝որպես «Հանրային և դիվանագիտության դպրոցի» գործընկեր` հնարավորություն ընձեռեց այցելուներին ծանոթանալ Legion Horse Riding Club-ի առաջարկվող ծառայություններին: 

Նժույգավարությունը հնագույն մարզաձևերից է և առավելապես զարգացած է եղել Հայկական լեռնաշխարհում։ Ձիավարությունը և ազնվական կենդանիների հետ շփումը, «երկխոսությունը» նրանց հետ մեծ հաճույք էր դպրոցի մասնակիցների համար։ Ակումբի ղեկավար Կարեն Մակարյանը Հանրային դիվանագիտության դպրոցի մասնակիցներին ծանոթացրեց ձիերի հետ շփման կանոնները, վարվելաձևը։

Նա պատմեց նաև ձիերի «Արցախյան» ցեղատեսակի մասին՝ ասելով, որ այն հնագույն ցեղատեսակներից մեկն է, առավելապես բնորոշ է եղել Հայկական լեռնաշխարհին և հայկական այրուձիի հիմքն է հանդիսացել։




Այցի շրջանակներում Ակումբի ղեկավար Կարեն Մակարյանը մասնակիցներին ներկայացրեց նաև ակումբի հաջողության պատմությունն ու անցած ուղղին, ինչը խթան հանդիսացավ երիտասարդների շրջանում բիզնեսի զարգացման ու կայացման մասին ճիշտ պատկերացումների ձևավորման համար։


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.