News

...

Հանրային դիվանագիտության դպրոցի, Yans Music Hall-ի և GG-ի համատեղ երեկոն 16.07.2016

«Հանրային դիվանագիտության դպրոցի» մասնակիցները հուլիսի 16-ին հյուրընկալվել էին դպրոցի գործընկեր Yans Music Hall-ում։ Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքի առաջին հանդիպման ընթացքում, որը տեղի էր ունեցել հուլիսի 14-ին՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, Yans Music Hall-ի մշակութային գծով տնօրեն Ռազմիկ Ճրագյանը «Հանրային դիվանագիտության դպրոցի» մասնակիցներին հրավիրեց ներկա գտնվելու երիտասարդ և տաղանդավոր երգչուհի Սրբուհի Սարգսյանի համերգին, իսկ GG ընկերության տնօրեն Խաչատուր Գրիգորյանը հանձն առավ ապահովելու տեղափոխությունը։


Երեկոն անցավ շատ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, ինչում իր մեծ ու անգնահատելի ներդրումն ունեցավ Ռազմիկ Ճրագյանը։

Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ Yans Music Hall-ը հասցրել է սիրվել ինչպես երևանցիների, այնպես էլ օտարերկրացիների կողմից, այն հնարավորություն է տալիս լիարժեք հանգստանալ ու վայելել որոկյալ երաժշտություն։ Այն նաև դարձել է դպրոցի մասնակիցների սիրելի ժամանցավայրը։

Դեպի տուն մասնակիցների անվտանգ ուղևորափոխադրումն իրականացրեց «Հանրային դիվանագիտության դպրոցի» մյուս վստահելի գործընկերը՝ GG ընկերությունը։

«Հանրային դիվանագիտության դպրոցի» կազմակերպիչների և մասնակիցների անունից ի սրտե շնորհակալություն ենք հայտնում Yans Music Hall-ին և GG ընկերությանը համագործակցության համար։








Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.