News

...

«Հաջողության պատմություններ» Yans Music Hall և GG

«Հանրային դիվանագիտության դպրոցում» մեկնարկել է «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքը։ Հանդիպումները նպատակ ունեն դպրոցի մասնակիցներին հնարավորությւոն ընձեռել ծանոթանալ դպրոցի գործընկեր կազմակերպությունների ղեկավարների հետ, ովքեր իրենց ոլորտում հայտնի ու հաջողակ գործարարներ են, ինչպես նաև ծանոթանալ բիզնեսի զարգացման ու կայացման պատմությանը։
«Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքի առաջին հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 14-ին, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։ Դպրոցում հյուրընկալվել էին Yans Music Hall-ի տնօրեն Ռազմիկ Ճրագյանը և GG ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը։

GG ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը նախ խոսեց ընկերության ստեղծման գաղափարի ու պատմության մասին, ներկայացրեց ընթացքում առաջացած խնդիրներն ու իրենց առջև ծառացած խոչընդոտների մասին, մատնանշեց բոլոր այն ուղիները, որոնցով փորձել են հաղթահարել դժվարություններն ու առաջ շարժվել։ Նա փաստեց, որ ընկերությունն այժմ կայուն զարգանում է՝ փորձելով ավելի ընդլայնվել։
Yans Music Hall-ի տնօրեն Ռազմիկ Ճրագյանը ևս խոսեց ստեղծման պատմության ու անցած ուղղու մասին, նշեց, որ շատ շուտով կնշվի համալիրի ստեղծման չորս ամյակը։ Նա փաստեց, որ գոյության չորս տարիների ընթացքում և´ ռեստորանը, և´ ակումբը, և´ արդեն իսկ գործող բացօթյա սրճարանը սիրվել են ինչպես երևանցիների, այնպես էլ օտարերկրացիների կողմից, դարձել բոլորի սիրելի ժամանցավայրը։ Ռազմիկ Ճրագյանը նաև խոսեց համալիրի տեխնիկական հնարավորությունների մասին ՝ նշելով, որ այն միակն է տարածաշրջանում։

Երկու բանախոսներն էլ սիրով պատասխանեցին դպրոցի մասնակիցների հարցերին, պատմեցին հետաքրքիր ու զավեշտալի պատմություններ ՝ կապված իրենց գործունեության հետ։ Հետաքրքրական է, որ երկու բանախոսներն էլ միևնույն ժամանակ փաստեցին, որ կարևորում են ինչպես լավ ու ակտիվ թիմի առկայությունը, այնպես էլ ռեսուրսների, գաղափարների, ժամանակի ներդրումն իրենց գործուենության հաջողությունն ապահովելու տեսանկյունից։ Այս ողջ շղթայի մեջ կարևոր ու երկրորդական օղակներ չկան, մեկի անկայունությունն ու թուլությունը կարող է խափանել ողջ շղթայի աշխատանքը։

Հանդիպման ավարտին Yans Music Hall-ի տնօրեն Ռազմիկ Ճրագյանը «Հանրային դիվանագիտոթյան դպրոցի» մասնակիցներին հրավիրեց մասնակցել ակումբում կայանալիք համերգին, իսկ Խաչատուր Գրիգորյանն ասաց, որ GG ընկերեւթյունը կապահովի մասնակիցների անվտանգ տեղափոխությունը։ Սա եռակողմ հաջողակ համագործակցության առաջին փորձն էր:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.