News

...

«ԶԼՄ-երի ազդեցությունը ենթագիտակցության վրա»,01.08.2016

ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» հերթական վարպետաց դասը տեղի ունեցավ օգոստոսի մեկին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասն անցկացրեց Երևանի Աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը: Վարպետաց դասը կրում էր «ԶԼՄ-երի ազդեցությունը ենթագիտակցության վրա» խորագիրը:

ԶԼՄ-երի ազդեցությունը արդիական հասարակության վրա ահռելի է, այն նաև ազդում է մարդկանց ենթագիտակցության վրա: Մարդու վիճակի վրա ազդեցությունը կարող է լինել մի քանի հիմնական ձևերով` գիտակցությյունը կարող է ընդլայնվել, ենթարկվել ընկճման կամ թուլանալ:


Մարդու գիտակցականի համար պատասխանատու է ուղեղի ձախ կիսագունդը, իսկ աջ կիսագունդը` ենթագիտակցության համար: Այս ենթատեքստում կարևոր նշանակություն ունի «ցենզուրան», որը պատնեշի դեր է կատարում արտաքին աշխարհից եկած տեղեկատվության համար, այլապես ցակացած տեղեկատվություն (լսողական, տեսողական) անմիջապես կհայտնվի գիտակցության մեջ: Կարևոր ու առանձնահատուկ նշանակություն ունի մարդու աշխարհայացքը, որն անհատի հայացքների, գնահատականների, պատկերացումների ու աշխարհընկալման ամբողջությունն է, որն իր մեջ ներառում է նաև տեղեկատվություն, փոխաբերություն (մետաֆորա) և սեփական փորձ:

Այսպիսով, յուրաքանչյուր տեղեկատվություն, որը մուտք է գործում ենթագիտակցություն, որոշ ժամանակ անց սկսում է ազդել մտքերի, վարքի վրա, այդ թվում` արարքների վրա առհասարակ:

Ազդեցությունն անգիտակցականի վրա իրականացվում է երեք հիմնական ձևերով` ձայն, տեքստ, պատկեր: Գիտնականները բացահայտել են, որ ցանկացած տեքստ, որը սկսվում է «Գիտնականները բացահայտել են» բառերով, ավելի մեծ վստահություն է ներշնչում: Տեսողական ազդեցությունը ևս շատ մեծ է: Նախ, գունային գամմաները զգացմունքներ են առաջացնում, ավելին, հակադիր գունային գամմաները «կարճ միացում» են առաջացնում ուղեղում:

Անդրադարձ կատարվեց Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, և հենց թեմայի արդիականությամբ էլ պայմանավորված էր փորձագետին ուղղված բազմաթիվ հարցերը:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.