News

...

«Հաջողության պատմություններ», Տիգրան Գալստյան, 02.08.2016


ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցում» մեկնարկել է «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքը։ Հանդիպումները նպատակ ունեն դպրոցի մասնակիցներին հնարավորությւոն ընձեռել ծանոթանալ դպրոցի գործընկեր կազմակերպությունների ղեկավարների հետ,ծանոթանալ բիզնեսի զարգացման ու կայացման պատմությանը և նրանց գործունեության ողջ շրջանակին։



«Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքի չորրորդ հանդիպումը տեղի ունեցավ օգոստոսի 2-ին, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։ Դպրոցում հյուրընկալվել էր հոգեբան Տիգրան Գալստյանը: Հանդիպման խորագիրն էր «Կրոնը և հոգեբանությունը»:
Տիգրան Գալստյանը 15 տարի զբաղվում է հոգեբանությամբ, գրել է հոդվածներ, գիտական աշխատանք հիպոթեզ՝ քաղցկեղի ուսումնասիրության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց «հոգեբանություն» գիտության պատմության մասին, մարդու գիտակցական և անգիտակցական մակարդակների մասին, ինչպես է մարդը ընկալում աշխարհը:

Տիգրան Գալստյան խոսեց այն հոգեբանական գործիքների մասին, որոնք երիտասարդ հանրային դիվանագետները կարող են օգտագործել բանակցությունների ժամանակ իրենց շահերի առաջխաղացման գործընթացում, ինչպես ճիշտ ձևակերպված հոգեբանական հարցադրումների միջոցով բացահայտել դիմացինի մտադրությունները:

Մասնակիցները ունեցան նաև ընդհանուր քննարկում կրոնական և հոգեբանական թեմայով:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.