News

...

Վարպետության դաս «Sputnik Armenia», 04.08.2016

2016 թ. օգոստոսի 4-ին ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» մասնակիցներն այցելեցին Հայաստանի առաջատար լրատվական գործակալություններից մեկը` «Sputnik Armenia»: Գործակալության տնօրեն Դմիտրի Պիսարենկոն նախ ողջունեց երիտասարդ հանրային դիվանագետներին, նշեց, որ դպրոցը միակն է այս բանագավառում ու բացառիկ կարևոր նշանակություն ունի, ապա հրավիրեց ծանոթանալու գործակալության աշխատաքին:


Մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպել սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ: Ծավալված հետաքրքիր զրույցի ընթացքում մասնակիցները մեկնաբանին ուղղեցին իրենց հուզող հարցերը սպորտի բնագավառից, սպորտային նախասիրություններից: Այնուհետև լուսանկարչության բնագավառի վերջին նորությունների, դժվարությունների ու լուսանկարների խմբագրման բարդությունների մասին խոսեցին Ասատուր Եսայանցը և Արփի Բեգլարյանը: Հատկանշական է այն հանգամանքը, որ բացի ընդհանուր, բնագավառին վերաբերող քննարկումից, դիտարկվեց նաև «Հանրային դիվանագիտության դպրոցի» ֆեյսբուքյան էջն ու առաջխաղացման հնարավորությունները:


Երիտասարդ հանրային դիվանագետների հաջորդ կանգառը Ռադիո Սպուտնիկում էր, որի աշխատանքին հանգամանալից ծանոթացրեց մեկնաբան Դիանա Հարությունյանը: Նա նշեց, որ իրենց աշխատանքը հիմնված է համակողմանի վերլուծություններ ու տարբեր տեսակետներ ներկայացնելու սկզբունքի վրա` համեմելով այդ ամենն շատ բարձր պրոֆեսիոնալիզմով ու անաչառությամբ:


Վերջում «Sputnik Armenia» մամլո կենտրոնում մասկանիցներ հետ հանդիպեցին գործակալության տնօրեն Դմիտրի Պիսարենկոն, գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը, Կարեն Ավետիսյանը և մամլո կենտրոնի պատասխանատու Հասմիկ Սահակյանը: Հանդիպումն անցավ հարց ու պատասխանի ձևաչափով, իսկ հարցերի շրջանակն իրապես շատ լայն էր, այդ թվում` լրագրություն, տեղեկատվության անաչառություն, տեղեկատվական անվտանգության, ոլորտին առնչվող խնդիրներ, ինչպես նաև «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության և ռադիոյի ստեղծման ու զարգացման պատմությունը:


Ծավալված հետաքրքիր, բովանդակալից, մոտիվացնող զրույցը ոլորտի փորձագետների հետ անցավ անկաշկանդ մթնոլորտում, ովքեր մասնակիցներին հորդորեցին շատ աշխատել ու միշտ ձգտել դեպի նորարություններ ու զարգացում, և, ինչպես իրավամբ նշեց Ալինա Օրդյանը. «Հաջողությունը գալիս է պրոֆեսիոնալների մոտ»:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.