News

...

«Հանրային դիվանագիտության դպրոց», Ներածական հանդիպում, 08․08․2016

ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» երկրորդ փուլի ընդունելության առաջին ներածական հանդիպումը տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։

 Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին «Հանրային դիվանագիտության դպրոցի» ղեկավար Տիգրան Շադունցը և Մարդկային ռեսուսների պատասխանատու Մարգարիտա Պետրոսյանը ներկայացրեցին դպրոցի ստեղծման ու զարգացման պատմությունը, ինչպես նաև արդեն իսկ երկուսուկես ամսվա ընթացքում կատարված աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։  

Իրավացիորեն նշվեց, որ «Հանրային դիվանագիտության դպրոցը» միակն է Հայաստանում, որը պատրաստում է որակավորված կադրեր հանրային դիվանագիտության և փափուկ ուժի բնագավառում։ 



Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին «Հանրային դիվանագիտության դպրոցի» ղեկավար Տիգրան Շադունցը և Մարդկային ռեսուսների պատասխանատու Մարգարիտա Պետրոսյանը ներկայացրեցին դպրոցի ստեղծման ու զարգացման պատմությունը, ինչպես նաև արդեն իսկ երկուսուկես ամսվա ընթացքում կատարված աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։


Մասնակիցներին ներկայացվեցին դպրոցում անցկացվող հիմնական վարպետաց դասերը, արտագնա հանդիպումներն ու հավելյալ հանդիպումները՝ «Հաջողության պատմությունները», որոնք իրականացվում են դպրոցի գործընկերների և աջակիցների հետ համատեղ։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև դպրոցի կողմից տրամադրվող հավելյալ` «բոնուսային» հնարավորությունները, այդ թվում՝ միջազգային ծրագրերը և ստաժավորման հնարավորությունը գործընկեր կազմակերպություններում։

Եվս մեկ անգամ փաստվեց, որ նմանատիպ հնարավորություններից օգտվում են դպրոցի լավագույն մասնակիցները, ուստի բանախոսները կոչ արեցին արդեն իսկ ընտրված մասնակիցներինն «լինել լավագույնը», լավագույնս դրսևորել իրենց դպրոցի շրջանակներում, քանզի «Հանրային դիվանագիտության դպրոցում» «Անհնարինը հնարավոր է»։


Դպրոցում ընդունելուծյունը դեռևս ընթացքի մեջ է։ Գրացվելու համար կարող եք հետևել այս հղմանը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScYPqUDMTM7dHYe8miVyY1L12V2mDwBG29WYHeGtD5YRA5QcA/viewform

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.