News

...

ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» մասնակիցները "Территория смыслов" միջազգային ծրագրում

ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» ղեկավար Տիգրան Շադունցը և դպրոցի ունկնդիրները` Վարազդատ Եղիազարյանը, Ռոզա Մնացականյանը և Քրիստինե Էվոյանը 2016թ. օգոստոսի 14-20-ը մասնակցեցին Կլյազմայում տեղի ունեցող Համառուսական երիտասարդական և կրթական «Территория смыслов» ֆորումի` «Հասարակական կազմակերպությունների և ծրագրերի երիտասարդ առաջնորդներ» հերթափոխին:


Ֆորումի կազմակերպիչներին էին Երիտասարդական հարցերով դաշնային գործակալությունը, Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատը և ''Роспатриотцент''-ը: Երիտասարդական-կրթական ծրագրի անցկացմանն աջակցում էր Ռուսաստանի Դաշնության նախագահի ներքին քաղաքականության գրասենյակը:


Միջոցառման շրջանակներում մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեցան հանդիպել ՄԱԿ-ին Երիտասարդության հարցերով հատուկ բանագնաց Ահմադ Ալհենդավիի հետ:

Ֆորումի մասնակիցը դառնալու համար անցկացվել էր ընտրության բավականին երկար գործընթաց, այն նորարական էր և կիառվում էր առաջին անգամ: Բացի այդ այս տարի առաջին անգամ ֆորումին մասնակցում էին նաև միջազգային հարաբերությունների և բժշկական գիտությունների բնագավառի երիտասարդ մասնագետներ:









Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.