News

...

“Luxury" Հանրային դիվանագիտության դպրոցը Լեգիոն ձիավարության ակումբում, 07.08.2016

Օգոստոսի 7-ին ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» մասնակիցները ևս մեկ անգամ այցելեցին Legion Horse Riding Club, որը նաև դպրոցի հավատարիմ գործընկերն է: Այցելուներին հնարավորություն տրվեց ծանոթանալ Legion Horse Riding Club-ի առաջարկվող ծառայություններին:

Դպրոցի մասնակիցները ծանոթացան ձիավարության կանոններին, հետևեցին ձիերի վարժանքներին ու խնամքի աշխատանքներին: Ոմանք հնարավորություն ստացան վերցնել ձիավարության առաջին դասը, իսկ մյուսները ևս մեկ անգամ ձիավարել: Օրը լի էր հաճելի, նաև զավեշտալի պահերով:

Այս այցի շրջանակներում ևս ակումբի ղեկավար Կարեն Մակարյանը այցելուներին ներկայացրեց ակումբի հաջողության պատմությունն ու անցած ուղին:

Մասնակիցները հույս և ցանկություն հայտնեցին նորից այցելել Legion Horse Riding Club, ինչը կնպաստի «Հանրային դիվանագիտության դպրոցի» և գործընկերոջ միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև ձիավարության հմտությունների կատարելագործմանը:













Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.