News

...

ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոց», Ներածական հանդիպում, 01․09․2016

ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» երկրորդ փուլի ընդունելության երկրորդ ներածական հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 1-ին Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։ Պատահական չէր ընտրված նաև հանդիպման օրը։
Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին ներկայացվեցին դպրոցի ստեղծման ու զարգացման պատմությունը, ինչպես նաև արդեն իսկ երկուսուկես ամսվա ընթացքում կատարված աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։


 Իրավացիորեն նշվեց, որ «Հանրային դիվանագիտության դպրոցը» միակն է Հայաստանում, որը պատրաստում է որակավորված կադրեր հանրային դիվանագիտության և փափուկ ուժի բնագավառում։ 


Մասնակիցներին ներկայացվեցին դպրոցում անցկացվող հիմնական վարպետաց դասերը, 6 հիմնական արտագնա հանդիպումներն ու հավելյալ հանդիպումները՝ «Հաջողության պատմությունները», որոնք իրականացվում են դպրոցի գործընկերների և աջակիցների հետ համատեղ։
Ներկայացվեցին նաև միջազգային ծրագրերը և ստաժավորման հնարավորությունը գործընկեր կազմակերպություններում` հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությամբ։


Դպրոցի կողմից տրամադրվող «բոնուսային» հնարավորություններից օգտվում են դպրոցի լավագույն մասնակիցները, ուստի բանախոսը կոչ արեց մասնակիցներին ներդնել իրենց ջանքերը լավագույնը լինելու համար լավագույնս դրսևորել իրենց դպրոցի շրջանակներում, քանզի «Հանրային դիվանագիտության դպրոցում» «Անհնարինը հնարավոր է»։






Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.