News

...

Տիգրան Շադունց «Հանրային դիվանագիտության իրականացման մեթոդներն ու ձևերը և փափուկ ուժի դերակատարների նույնականացումը», 07.09.2016

ՌԳՄԿ-ին «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի երկրորդ խմբի դասերի մեկնարկը տրվեց սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Առաջին վարպետաց դասը վարում էր «Հանրային դիվանագիտության դպրոցի» ղեկավար, Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնի նախագահ Տիգրան Շադունցը: Առաջին վարպետաց դասի թեման էր «Հանրային դիվանագիտության իրականացման մեթոդներն ու ձևերը և փափուկ ուժի դերակատարների նույնականացումը»:

Վարպետաց դասի հենց սկզբում փորձագետը ներկայացրեց հանրային դիվանագիտության` իր իսկ կողմից մշակված ձևակերպումը. «Հանրային դիվանագիտությունը և «փափուկ ուժը» հասարակական կամ գործնական կապերի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն գործելու միասնական համակարգ է լոկալ և գլոբալ մակարդակներում, որն իրականացվում է հասարակության, ԶԼՄ-ի, բիզնեսի և միջազգային կառուցների միջև կամ միջոցով», որից հետո խնդրեց ուշադիր լինել դասի ընթացքում, քանի որ տվյալ ձևակերպմանը անդրադարձ է կատարվելու նաև հանդիպման վերջում` հասկանալու համար, թե արդյոք փոխվել են պատկերացումները: 

Փորձագետն այս ոլորտում հստակ կողմնորոշվելու համար ասաց, որ պետք է նախ և առաջ պատասխանել մի քանի կարևոր հարցի. ո՞վ է իրականացնում հանրային դիվանագիտությունը, ի՞նչպես և ու՞մ վրա են փորձում ազդել: 

«Հանրային դիվանագիտություն» տերմինն առաջին անգամ կիրառվել է Էդմունդ Գալլիոնի կողմից 1965 թ., իսկ «փափուկ ուժը»` Սառը պատերազմից հետո` 1991թ., առաջարկվել է Ջոզեֆ Նայի կողմից, ապա զարգացել և վերաիմաստավորվել է:


Հանրային դիվանագիտությունը և փափուկ ուժն այսօր դարձել են գլոբալ կառավարման և ազդեցություն գործելու կարևորագույն միջոցներից մեկը: Այնուհետև անդրադարձ կատարվեց փափուկ ուժի ձևավորման հիմնական ռեսուսներին և ազդեցության ձևավորման հիմնական փուլերին:


Վարպետաց դասի ընթացքում անցկացվեց ավանդական «մտքերի մենամարտը», որն, ինչպես ակնկալվում էր, անցավ բավականին հետաքրքիր ու լարված մթնոլորտում: Առաջին վարպետաց դասի ավարտին հայտարարվեցին կրթաթոշակ ստացած մասնակիցների անունները:





Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.