News

...

Մարքետինգ և բրենդինգ, 12.09.2016


ՌԳՄԿ-ին «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի առաջին խմբի տասնչորսերորդ վարպետաց դասը տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասը վարում էր Global Madeia Lab-ի տնօրեն Սեդա Վարդանյանը, ով ներկայացրեց «Բիզնես ոլորտի՝ հասարակական կարծիքի վրա ազդեցություն գործելու մեթոդներն ու մեխանիզմները (մարքետինգ և բրենդինգ)»:

Փորձագետը նախ և առաջ խոսեց մարքետինգի զարգացման ժամանակակից միտումների, նոր տեխնոլոգիաների ու նորարարությունների մասին` միևնույն ժամանակ նշելով, որ Հայաստանում այս ոլորտը գտնվում է զարգացման փուլում: Սեդա Վարդանյանը նշեց, որ բիզնես ոլորտի` հասարակության վրա ազդեցություն գործելու մեթոդների ու մեխանիզմների տեսանկյունից կարևոր է ճիշտ ձևավորված մարքետինգային քաղաքականությունն ու հստակ ռազմավարությունը:


Բիզնեսի լավ իմիջի տեսանյունից փորձագետը առանձնացրեց մի քանի կարևոր կետեր, այն է` գիտելիքը որպես ռեսուրս, հմուտ ղեկավար, որակյալ կադրեր և այլն: Մասնակիցներին ներկայացվեց նաև “affiniti” մարքետինգը, որպես համագործակցության նոր ձևաչափ, որը Հանրային դիվանագիտության դպրոցում արդեն իսկ կիրառվում է “Case”-երի ձևաչափով: Փորձագետը փաստեց, որ բիզնեսի կայացման տեսանկյունից կարևոր է, որ բրենդը դառնա սիրված` ''Lovemark'':
«Մտքերի մենամարտի» ընթացքում, որն անցկացվեց վարպետաց դասի վերջում, քննարկվեց մարքետինգի ոլորտում փորձագետների անհրաժեշտության հարցը «Հանրային դիվանագիտության դպրոցի» օրինակով:



Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.