News

...

«Ազդեցության տեխնիկաները», 12.09.2016


«Ազդեցության տեխնիկաններ» թեմայով վարպետաց դասն առաջին կուրսի երկրորդ խմբում անցկացվեց 2016 թ. սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։ Վարպետաց դասը վարում էր «Երևանի աշխարհաքաղաքական ակումբի» ղեկավար Արման Բոշյանը:
Վարպետաց դասի հենց սկզբում բանախոսն անդրադարձավ գլոբալ կառավարմանն ու գլոբալիզացիային, հասարակության կառավարման բնագավառում գործունեություն ծավալող հիմնական կառուցներին: Նա նաև անդրադարձավ այս ոլորտում հետազոտություններ իրականացնող փորձագետներին:

Արման Բոշյանն իր ելույթում անդրադարձավ նաև կառավարման տեսությանն ու ոչ կառուցվածքային կառավարմանը, ԶԼՄ-ների դերակատարությանը տեղեկատվության տարածման գործընթացում, հավաքական գիտակցությանը, կանանց դերակատարությանը ոչ կառուցվածքային կառավարման գործընթացում և այլն:



Ըստ բանախոսի, հասարակության մեջ կարելի է նախ առանձնացնել առաջնորդների ապա մարդկանց, որոնք սպասում են, որ իրենց առաջնորդեն և այս երկու խմբերից զատ՝ ինքնուրույն գործող մարդկանց: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ հասարակության վրա ազդելու ամենալավ ձևը առաջնորդության ինստիտուտի ձևավորումն ու զարգացումն է, իսկ կազմաքանդող տարրեր առկա են յուրաքանչյուր հասարակության մեջ:
Վարպետաց դասի վերջում անցկացված «Մտքերի մենամարտի» թեման վերաբերում էր ժողովրդագրական խնդիրներին:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.