News

...

ՌԳՄԿ-ին կից «ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ» «Արդյունավետ փաստարկման հիմունքներ» 14.09.2016

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայության ղեկավար Դավիթ Բայրամյանը 2016թ․ սեպտեմբերի 14-ին ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցում» անցկացրեց «Արդյունավետ փաստարկման հիմունքներ» վարպետաց դասը առաջին կուրսի երկրորդ խմբում։
Բանախոսը փաստարկների ստեղծման համար նախ և առաջ անհրաժեշտ համարեց որոշ վավերապայմանների առկայություն՝ նախ թեզի առաջադրում, ապա բացատրություն, ապացուցում և, ի վերջո, թեզի ամփոփում։ Միևնույն տրամաբանական շղթան, սակայն, կարող է ներկայացված լինել մեկ այլ տարբերակով՝ թեզի ներկայացում (հիմնական միտք, մտահաղացում), տվյալ մտքի բացահայտում և նաև ապացուցում (հիմնավորում և քննարկում): Շատ կարևոր է ապացուցման ընթացքում նաև հիշել, որ փաստարկները պետք է լինեն ճշմարիտ դատողությամբ, ինքնուրույն ապացուցված` անկախ թեզից, ինչպես նաև բավարար և հիմնավոր թեզի համար:
Ըստ բանախոսի, փաստարկները կազմված են երեք հիմնական տարրերից` հայտարարություն, որը փաստարկ ներկայացնող պնդումն է, որով նա ցանկանում է համոզել լսողներին, ապա աջակցում` հայտարարության լրացում և ամենավերջում` հիմնավորում, որը փաստարկի կառուցվածքում գաղափարների հավաքածուն է, որոնք լսարանն ընդունում է որպես ճշմարտություն, և որոնք հիմք են հանդիսանում հայտարարության ընդունման համար:
Հանդիպման երկրորդ հատվածում Դավիթ Բայրամյանը ներկայացրեց փաստարկների կառուցման եղանակները` ըստ կառուցահատվածների, ըստ տեսակների, ինչպես նաև ըստ հասկացությունների և տիպերի:

Թիմային ակտիվ քննարկումների հետաքրքիր մթնոլորտում տեղի ունեցավ նաև «Մտքերի մենամարտ»:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.