News

...

ՌԳՄԿ-ին կից «ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ» «Սոցիալական մարքեթինգը և սոցիալապես պատասխանատու բիզնեսը» 14.09.2016

 ՌԳՄԿ-ին «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի առաջին խմբի վարպետաց դասը տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասը վարեց Ակադեմիքս Թիմ (Akademix Team) բիզնես խորհրդատվական ընկերության հիմնադիր Լիլիթ Ճուղուրյանը, ով ներկայացրեց «Սոցիալական մարքեթինգը և սոցիալապես պատասխանատու բիզնեսը» թեման:
Հանդիպման առաջին հատվածում փորձագետը մասնակիցներին տրամադրեց գիտելիքներ սոցիալական մարքեթինգի էության, կիրառման անհրաժեշտության, սոցիալական մարքեթինգի տեսության զարգացման պատմական ակնարկի, ըստ ոլորտների սոցիալական մարքեթինգի կիրառության, նպատակների և խնդիրների վերաբերյալ:
Հանդիպման երկրորդ հատվածում ինտերակտիվ և պրակտիկ ձևաչափով, լայնէկրան սլայդ-ցուցադրությամբ փորձագետը ներկայացրեց միջազգային բրենդերի իրավիճակային դեպքեր եւ մարքեթինգային վերլուծություններ մատուցվող ծառայությունների և ապրանքների առանձնահատկություններին համաձայն:


Դասընթացը կրելով ինտերակտիվ բնույթ՝ հնարավորություն ընձեռեց հասարակական և գործարար ոլորտում գործող մասնակիցներին արժեքավոր գիտելիքներ և հմություններ ձեռք բերել սոցիալական մարքեթինգային ուղղվածություն ունեցող ծրագրերի մշակման, իրականացման վերաբերյալ,



իսկ պրակտիկ ներկայացումը հնարավորություն ընձեռեց տեղում հանդիպման ավարտին փորձագետի օգնությամբ մշակելու ընկերության “Սոցիալական մարքեթինգ պլանը” ըստ մասնակիցների նախընտրած ոլորտների՝ զուգահեռ ստանալով ճշգրտումներ:
 


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.