News

...

Բանակցություններ և լոբբինգ, 20.09.2016

«Բանակցություններ և լոբբինգ» թեմայով վարպետաց դասը ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցում» առաջին կուրսի երկրորդ խմբում անցկացվեց սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասը վարում էր ԵՊՀ դասախոս, քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը:


Բանակցությունների անհրաժեշտ նախադրյալների շարքում փորձագետն առանձնացրեց նախ կողմերին` նշելով, որ կողմերը պետք է լինեն առնվազն երկուսը, ապա խնդիրներ և շահեր, ցանկություն ու համատեղ որոշումներ կայացնելու պատրաստակամություն: Արժեքները, պահանջմունքները, շահերն ու դիրքորոշումները բանակցային գործունեության իրականացման հիմքերն են, առանց որոնց բանակցային գործընթացը կհամարվի թերի:

Բանակցային գործընթացը հաջողությամբ իրականացնելու և ցանկալի արդյունքի հասնելու համար կարևոր են այն մարտավարական քայլերն ու հնարները, որոնցով կողմերն առաջնորդվում են: Այս տեսանկյունից փորձագետն առանձնացրեց մի քանի հաջորդական քայլեր` դիրքորոշման բացում և փակում, դիրքորոշումների ընդհանրությունների և տարբերություններ ընդգծում, ճնշման մեծացում, քննարկվող հարցերի բարդացում և այլն:


Արդյունավետության տեսանկյունից կարելի է առանձնացնել հիմնահարցի բաժանումն առանձին մասերի և համագործակցության ընդհանուր շրջանակների ճշգրտումը, խմբավորումների ձևավորումն ու բլոկային մարտավարությունը: Շատ հաճախ կիրառելի են նաև չափազանցված խոստումները, քանի որ, ինչպես իրավացիորեն նշեց փորձագետը. «Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի, որսի և ընտրությունների ժամանակ»:

Հանդիպման ընթացքում անկացվեցին երկու խաղ-թեստեր, որոնց նպատակը անձնային որակների բացահայտումն էր ու բանակցային հմտությունների զարգացումը:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.