News

...

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, 20.09.2016

ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցում» առաջին կուրսի առաջին խմբում սեպտեմբերի 20-ին փորձագետ Նազարեթ Սեֆերյանը ներկայացրեց «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» վարպետաց դասը:


Նազարեթ Սեֆերյանը հանդիպումը սկսեց հետաքրքիր ձևաչափով: Նա նախ ծանոթացավ մասնակիցների հետ, ապա հարցրեց մասնակիցներից, թե ինչ կցանկանային իմանալ հանդիպման արդյունքում և, առհասարակ, ինչ է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ): Քննարկումից հետո փորձագետը նշեց, որ ԿՍՊ-ն ունի երեք հիմնական բաղադրիչ` սեփական գործունեության բացասական ազդեցություն, արտաքին աշխարհից դեպի ընկերություն ուղղված խնդիրների փոխշահավետ լուծում և սեփական գործունեության դրական ազդեցություն:

ԿՍՊ-ն ունի բազմաթիվ սահմանումներ, սակայն դրանց շարքում կարել է առանձնացնել Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկված և շրջանառության մեջ դրված տարբերակը, այն է` «ԿՍՊ-ն այն ընբռնումն է, որով կամավոր սկզբունքով, նաև հասարակական և բնապահպանական նկատառումներով առաջնորդվում են ընկերություններն իրենց գործունեության մեջ և շահառուների հետ աշխատանքում»: 
ԿՍՊ-ն անցել է զարգացման բավականին երկար ուղի: Այն կարող է լինել երկարաժամկետ, ունենա շահակիցներ` լայն իմաստով, հիմնված լինի կամավորության սկզբունքի վրա, ունենա ռազմավարական կապ բիզնես ոլորտի հետ և բոլորի համար շահեկան լուծումներով:
Չափազանց կարևոր է տարբերակել ԿՍՊ-ն ու կորպորատիվ բարեգործություն հասկացությունները, քանի որ բարեգործությունը կարող է լինել ԿՍՊ ռազմավարության մի մասը, ինչպես նաև ընկերությունը կարող է բարեգործությունն իրականացնել կորպորատիվ հիմնադրամի միջոցով:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.