News

...

«Վերազգային կազմակերպություններ» 26.09.2015



ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցում» սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ «Վերազգային կազմակերպություններ» թեմայով վարպետաց դասը, որը վարում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Աղասի Թավադյանը:


Ըստ բանախոսի, միջազգային մենեջմենթը մեկ կամ մի քանի տնտեսությունների միջև բիզնես գործընթացների կառավարումն ու կազմակերպումն է: Միջազգային մենեջմենթի մասնագետները ոչ միայն տիրապետում են տարբեր պետությունների տնտեսական, բիզնես միջավայրի, ներդրումային դաշտի մասին տեղեկատվությանը, այլ նաև ծանոթ են այլ տնտեսությունների լեզվին, մշակույթին, քաղաքական դաշտին, որտեղ տվյալ միջազգային կազմակերպությունները գործունեություն են իրականացնում:
Վերազգային կազմակերպությունները կարող են ունենալ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ազդեցություն: Տնտեսական ազդեցությունն էլ իր հերթին կարող է լինել և´ արտաքին, և´ ներքին: Քաղաքական ազդեցությունը պետությունների վրա կարող է ունենալ ազդեցության հետևյալ ձևերը` սոցիալ-քաղաքական, քաղաքական լոբինգ, համացանցի միջոցով հասարակական կարծիքի վրա ազդեցություն և հասարակական կարծիքի վրա ազդեցության այլ գործիքներ:

Որպես օրինակ դիտարկվեց ժողովրդի շահերի ներկայացումը ԱՄՆ կառավարությունում քաղաքական լոբբինգի տեսանկյունից: 
«Մտքերի մենամարտն» անցկացվեց վերազգային կազմակերպությունների թեմայով` դրական և բացասական ազդեցության տեսանկյունից: Երկու կողմերն էլ ներկայացրեցին հիմնավոր փաստարկներ:



Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.