News

...

«Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում», Առաջին կուրս երկրորդ խումբ, 26.09.2016

ՌԳՄ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի երկրորդ խմբում սեպտեմբերի 26-ին անցկացվեց «Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում» վարպետաց դասը Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։ Վարպետաց դասը վարում էր «Հանրային դիվանագիտության դպրոցի» ղեկավար, Սերունդ Համահայկական երիտասարդական կենտրոնի նախագահ Տիգրան Շադունցը:
Մարդկային ռեսուրսների կառավարման ավանդական մոտեցումները, որոնք դեռևս օգտագործվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, արդեն «հնացել» են, առաջընթաց ապահովել այդ մոդելի հիման վրա գրեթե անհնարին է։ Այդ է պատճառը, որ դրանք իրենց տեղը զիջել ավելի բարդ ու փոխկապակցված մոդելների։


Ներկայացվեց կազմակերպություններում ստորաբաժանումներ աշխատանքի նոր մոդելները, որոնք իրականացվում են ինչպես դիադ և տրիադ ձևաչափերով, այնպես էլ ենթախմբերի և խմբերի միջոցավ:


 Մարդկային ռեսուրսների ռազամավարական կառավարումը լիովին տարբերվում է ՄՌ կառավարումից, այն ավելի խորքային է, հիմնավոր ու փոխկապակցված։ Փորձագետը նաև մասնակիցներին տրամադրեց այս երկու մոդելների սխեմաները, մասնակիցները հնարավորություն ունեցան ինքնուրույն վերլուծել դրանք ու համեմատել միմյանց հետ։

ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» մասնակիցները հանդիպման երկրորդ մասում բաժանվեցին վեց թիմերի և ներկայացրեցին «Հանրային դիվանագիտության դպրոցի» ռազմավարական կառավարման հնարավոր տարբերակները, որից հետո փորձագետը ներկայացրեց արդեն իսկ գործածության մեջ գտնվող ձևաչափը, գրանցած արդյունքներն ու հնարավոր հեռանկարները:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.