News

...

«Հանրային դիվանագիտության իրականացման մեթոդներն ու ձևերը և փափուկ ուժի դերակատարների նույնականացումը», 27.09.2016

 Սեպտեմբերի 8-ին ՌԳՄԿ-ին «Հանրային դիվանագիտության դպրոցում» մեկնարկեցին առաջին կուրսի երրորդ խմբի դասերը Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Առաջին վարպետաց դասը վարում էր «Հանրային դիվանագիտության դպրոցի»: «Հանրային դիվանագիտության իրականացման մեթոդներն ու ձևերը և փափուկ ուժի դերակատարների նույնականացումը» թեմայով վարպետաց դասը վարում էր Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնի նախագահ, «Հանրային դիվանագիտության դպրոցի» ղեկավար Տիգրան Շադունցը:



Հանրային դիվանագիտությունը և «փափուկ ուժը» հասարակական կամ գործնական կապերի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն գործելու միասնական համակարգ է լոկալ և գլոբալ մակարդակներում, որն իրականացվում է հասարակության, ԶԼՄ-ի, բիզնեսի և միջազգային կառուցների միջև կամ միջոցով:


Հանրային դիվանագիտության և փափուկ ուժի բնագառավառում հստակ կողմնորոշվելու համար կարևոր է պատասխանել մի քանի հարցի` ո՞վ է իրականացնում հանրային դիվանագիտությունը, ի՞նչպես և ու՞մ վրա են փորձում ազդել:



«Հանրային դիվանագիտություն» տերմինն առաջին անգամ կիրառվել է Էդմունդ Գալլիոնի կողմից 1965 թ., իսկ «փափուկ ուժը»` Սառը պատերազմից հետո` 1991թ., առաջարկվել է Ջոզեֆ Նայի կողմից, ապա զարգացել և վերաիմաստավորվել է: Քննարկվեցին «փափուկ ուժի» հայեցակարգերը ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության օրինակով:
 Հանրային դիվանագիտությունը և փափուկ ուժն այսօր դարձել են գլոբալ կառավարման և ազդեցություն գործելու կարևորագույն միջոցներից մեկը: Այնուհետև անդրադարձ կատարվեց փափուկ ուժի ձևավորման հիմնական ռեսուսներին և ազդեցության ձևավորման հիմնական փուլերին:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.