News

...

Մարինա Մկրտչյան «Ահաբեկչության դեմ պայքարի արդի միջոցները» 28.09.2016

«Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի երկրորդ խմբում սույն թվականի սեպտեմբերի 28-ին անցկացվեց «Ահաբեկչության դեմ պայքարի արդի միջոցները» թեմայով վարպետաց դասը, որը վարեց փորձագետ Մարինե Մկրտչյանը: Վարպետաց դասն անցկացվեց Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։

Ահաբեկչությունը համամարդկային չարիք է, այն չի ճանաչում սահմաններ, և դրա դեմ պայքարը պետք է լինի բոլորիս պարտքը: Փորձագետը վարպետաց դասը սկսեց ներկայացնելով բոլորիս հայտնի ամենամեծ ահաբեկչական գործողություններով` ըստ զոհերի քանակի` 2001թ. սեպտեմբերի 11, դպրոցի գրավում Բեսլանում, Բոինգ 747 ինքնաթիռի պայթեցում և այլն:



Այնուհետև Մարինե Մկրտչյանն անդրադարձավ աշխարհում գործող ամենամեծ ահաբեկչական կազմակերպություններին` Ալ Քաիդա (Ալժիր, Յեմեն, Իրաք, Աֆղանստան), Իսլամական պետություն(Սիրիա և Իրաք), Բոկո Հարամ (Նիգերիա), Թալիբներ (Պակիստան և Աֆղանստան):



Առանձնահատուկ ուշադրություն դրձվեց Իսլամական պետությանը, որի վերջնական նպատակը «իսլամական խալիֆայության» ստեղծումն է, որտեղ պետք ներգրավվեն նախկինում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող պետություններն ու այլ հարակից տարածքներ։ 
Ըստ համաշխարհային ահաբեկչական ցուցիչի (Global Terrorism Index), որը գնահատում է ակաբեկչության վտանգն աշխարհում, ամենավտանգավոր երկրների շարքին են դասվում Իրաքը, Աֆղանստանը, Նիգերիան, Պակիստանը և Սիրիան:
Փորձագետը նաև ներկայացրեց ահաբեկչական կազմակերպությունների կողմից մաարդկանց հավաքագրման գործընթացին` նշելով, թե հասարակական որ խմբերն են գտնվում վտանգավոր գոտում: 
Մեր տարածաշրջանում ևս առկա է նման գործողությունների վտանգը, ուստի փորձագետն անդրադարձավ «Ահաբեկչության դեմ պայքարի» մասին ՀՀ օրենքին, որն ընդունվել է 2005թ. ապրիլի 19-ին:

«Մտքերի մենամարտը», որի թեման ակաբեկչությունն էր ու ոստիկանների վարվելակերպը ահաբեկիչների հետ, անցավ բավականին հետաքրքիր մթնոլորտում:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.