News

...

Երրորդ խմբի ընդունելություն ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցում»



ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցը» կառույց է, որն ուսումնասիրում և կիրառում է հանրային դիվանագիտությունը և «փափուկ ուժը»:
Այն նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հմտություններն ու որակավորումը «փափուկ ուժի» բնագավառում։ 
ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցը» կազմակերպված է «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» կողմից Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ: 
Հանրային դիվանագիտությունը և «փափուկ ուժը» հասարակական կամ գործնական կապերի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն գործելու միասնական համակարգ է լոկալ և գլոբալ մակարդակներում, որն իրականացվում է հասարակության, ԶԼՄ-ի, բիզնեսի և միջազգային կառուցների միջև կամ միջոցով:
Դպրոցի ծրագիրը բաղկացած է 6 մոդուլներից, որոնք հնարավորություն կընձեռեն՝
1. Ձեռք բերել հիմնական գիտելիքներ հանրային դիվանագիտության տեսակների և մեթոդների, լոբբինգի տեսակների ու սեփական շահերի առաջխաղացման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարման վերաբերյալ։
2. Յուրացնել ազդեցություն գործելու ժամանակակից մեխանիզմներն ու հասարակական կազմակերպությունների կառավարման հմտությունները։
3.Վերլուծել ազգերի մշակութային արժեքներն ու քաղաքակրթությունները։
4.Յուրացնել տեղեկատվության մանիպուլյացիայի հնարքները։
5.Ծանոթանալ բիզնես հատվածի և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու առանձնահատկություններին։
6.Վերլուծել պետական և վերպետական հաստատությունների հետ աշխատանքի մեթոդները և տեխնոլոգիաները:
Ծրագրի տևողությունը՝ 10 շաբաթ (շաբաթական 2 անգամ)։ Դասընթացներն անցկացվելու են երեկոյան ժամերին,մասնակցության արժեքը կազմում է 30 000 դրամ ամբողջ տևողության համար։

Դպրոցի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը և ռուսերենը։
Լավագույն մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել միջազգային ծրագրերին, ինչպես նաև ստաժավորում անցնել «Հանրային դիվանագիտության դպրոցում» կամ գործընկեր կազմակերպություններում:

Հավաստագրում։ Մասնակիցները կստանան անվանական հավաստագրեր, որում նշված կլինեն բոլոր այն մոդուլները, որոնց նրանք մասնակցել են։

Հայտերն ընդունվում են մինչև 2016 թ․սեպտեմբերի 20—ը։ «Հանրային դիվանագիտության դպրոց ՌԳՄԿ-ին կից» կրթական ծրագրին մասնակցելու համար պետք է լրացնել ներկայացված հայտադիմումը, https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScYPqUDMTM7dHYe8miVyY1L12V2mDwBG29WYHeGtD5YRA5QcA/viewform
ինչպես նաև ուղարկել ինքնակենսագրությունը (CV) հետևյալ էլ․ փոստի հասցեով՝ serund@gmail.com (խնդրում ենք նամակի վերնագիրում նշել «Հանրային դիվանագիտության դպրոց»)։

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.