News

...

#LUXURY ՌԳՄԿ-ին կից Հանրային դիվանագիտության դպրոց Արտագնա հանդիպում-հանգիստ Ծաղկաձորում


ՌԳՄԿ-ին կից Հանրային դիվանագիտության դպրոցի աշխատանքային թիմը և ունկնդիրները սեպտեմբերի 3-4-ն անցկացրեցին Ծաղկաձորի «Սիոն» հանգստյան տանը։ Հանդիպման նպատակն էր համատեղել աշխատանքը հաճելի միջավայրում անցկացվող հանգստի հետ։

Առաջին օրը Հանրային դիվանագիտության դպրոցի ղեկավար Տիգրան Շադունցը ներկայացրեց դպրոցի առաջին փուլի՝ արդեն իսկ գրանցած հաջողությունները, գործընկերների ընդլայնված ու ընդգրկուն կազմը, ինչպես նաև քննարկվեցին դպրոցի ընդլայնման հնարավորություններն ու դրա հետ կապված տեխնիկական հարցերը։ Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց ''Diplomacy Ball''-ի կազմակերպչական աշխատանքներին, որին ակտիվ մասնակցություն ունեցան նաև դպրոցի ունկնդիրները։ Այնուհետև մասնակիցները հնարավորություն ստացան մեր գործընկերների ցանկից ընտրել ստաժավորման համապատասխան վայրերը։ Արդյունավետ աշխատանքի ավարտից հետո հերթը հանգստինն էր։


Երկրորդ օրը նույնպես անցավ հագեցած ու հետաքրքիր մթնոլորտում։ Կազմակերպված արշավի շրջնակներում այցելեցինք Բջնիի արևելյան մասում՝ բլրի գագաթին գտնվող, VIIդ. հիմնված Ս. Սարգիս սրբատաշ տուֆից կառուցված գմբեթավոր խաչաձև եկեղեցին: Այնուհետև այցելեցինք Գրիգոր Մագիստրոսի կողմից 1031թ․կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ներկայացվեց հայտնի «Ճաշոց գրքի պատմությունը»։

Եկեղեցու յուրօրինակ տարրերից են ներսում` 5մ բարձրության վրա պատերի երկայնքով ձգված բարձակային քարե դարակները։ Ենթադրվում է, որ այստեղ են դրվել Բջնիի վանքում գրված բազմաթիվ ձեռագրեր։ Հաջորդ կանգառը Բջնիում էր, որից հետո վերադարձանք Ծաղկաձոր՝ լի հետաքրքիր հիշողություններով ու բացահայտումներով։









Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.