News

...

ՌԳՄԿ-ին կից Հանրային դիվանագիտության դպրոցի երկրորդ և երրորդ խմբերի պաշտոնական բացումը ՌԴ դեսպանատանը 04.10.2016

ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» երկրորդ և երրորդ խմբերի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Անդրեյ Իվանովը և Ալեքսանդր Վասիլևը, Ռուսաստանի գիտության և մշակութայի կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինը, ՌԳՄԿ-ի ղեկավարի տեղակալ Ացամազ Բիչենովը և Հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի բաժնի ղեկավարի տեղակալ Սոսե Մարտիրոսյանը: Պաշտոնական բացման արարողությանը մասնակցում էին նաև ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» երեք խմբերի մասնակիցները, փորձագետներն ու գործընկերները:


Դպրոցի մասնակիցները հնարավորությւոն ունեցան լսել շատ հետաքրքիր վարպետաց դաս, որը վարում էին Անդրեյ Իվանովը և Ալեքսանդր Վասիլևը: Քննարկվեց բավականին հետաքրքիր հարցերի շրջանակ, որն ընգրկում էր Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը առնչվող հարցեր: 
Մասնակիցներն ուղղեցին բանախոսներին իրենց հուզող ամենատարբեր հարցերը: Փորձառու դիվանագետները հաջողություն մաղթեցին Հանրային դիվանագիտության դպրոցին ու մասնակիցներին:














Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.