News

...

«Միջազգային կազմակերպություններ. ՄԱԿ-ի և Ռուսաստանի համագործակցությունը Հայաստանում» 06.10.2016

Հոկտեմբերի 6-ին ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի առաջին խմբում անցկացվեց «Միջազգային կազմակերպություններ. ՄԱԿ-ի և Ռուսաստանի համագործակցությունը Հայաստանում», որը վարեց Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Օլեգ Շապավալովը:





Փորձագետը հանդիպման առաջին մասում խոսեց Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի առաքելության, հիմնական ուղղությունների մասին: Խոսելով Հայաստանում ՄԱԿ-ի դերի մասին, փորձագետը նշեց հիմնական ուղղությունները՝ միջազգային նորմերի ու ստանդարտների պահպանում, համամարդկային արժեքներին հավատարիմ մնալն ու պահպանելը, մարդասիրական նորմերի պահպանում՝ հիմնվելով չեզոքության ու անկողմնակալության վրա, ինչպես նաև այն կարող է կամուրջ հանդիսանալ կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի միջև: 
Այնուհետև Օլեգ Շիպավալովն անդրադարձավ այն ծրագրերին, որոնք իրականացվում են Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ, որոնք ընտրվել են «Կայուն զարգացում 2030» օրակարգի համապատասխան և որից ընտրվել են հինգը՝ ելնելով Հայաստանի օրակարգային խնդիրներից (աղքատություն, աղքատություն, կայուն քաղաքներ ենթակառուցվածքներ, տնտեսական աճ և սննդի անվտանգություն):


Ռուսաստանի Դաշնության կառավարության իրականացվող կողմից ծրագրերն են՝ Դպրոցներում սննդի տրամադրում, Գյուղական համայնքների զարգացում, Մրցակցության բարձրացում բիզնեսի ոլորտում և մի քանի առողջապահական ծրագրեր:



Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.