News

...

Հասարակություն: Ազդեցության մեխանիզմները լոկալ և գլոբալ մակարդակներում, 06.10.2016

«Հասարակություն: Ազդեցության մեխանիզմները լոկալ և գլոբալ մակարդակներում» թեմայով վարպետաց դասն առաջին կուրսի երկրորդ խմբում տեղի ունեցավ հոկտեմբերի 5-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասը վարում էր Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը: Գլոբալ կառավարման իրականացման հիմքերից մինչև իրագործման մեթոդներ ու լոկալ կառավարման ձևերից մինչև գլոբալ կառավարման մեխանիզմներ ներկայացվեցին վարպետաց դասի ընթացքում: Հասարակական գործընթացների գլոբալ կառավարումը գլոբալ քաղաքականության մեթոդ է, որը ենթադրում է որոշակի մեխանիզմների առկայություն (ռազմական, քաղաքական, տեղեկատվական) տարբեր հասարակությունների կոլեկտիվ գիտակցության որոշակի մակարդակների վրա ազդելու համար: Այն ստեղծվել է կառավարելու համար ամենատարբեր հասարակություններ (էթնոսներ, քաղաքակրթություններ), և նպատակը ապագայում որոշակի արդյունքի ստացումն է (քաղաքական իրավիճակի, արժեքների, գիտելիքների, սպասումների փոփոխություն): 
         Լոկալ կառավարումն իր հերթին իրենից ենթադրում է որոշակի տեղեկատվական մեթոդների առկայություն կառավարելու այն հասարակությունը որն ունի ինքնության հստակ մոդել: Նպատակը որոշակի վերաբերմունքի ձևավորումն է սեփական անցյալի նկատմամբ, ապագայի հանդեպ ստացումների ձևավորում, ապագայից սպասումների առկայության որոշակի ձև, ազդեցություն ինքնության վրա: 



Փորձագետը խոսեց նաև տեղեկատվական պատերազմների, առհասարակ պատերազմների, քաղաքականության ու առհասարակ քաղաքական գործիչներին բնորոշ հատկանիշների մասին: Բացի այդ, պետք է հստակեցնել իշխանություն և քաղաքական իշխանություն հասկացությունները, քանզի իշխանությունը որոշակի գործընթացներ կառավարելու կարողությունն է, իսկ քաղաքական իշխանությունը հասարակության և պետության (իրավունք և կամք) կյանքի վրա ազդեցություն գործող գործընթացների ստեղծման և ուղղորդման կարողությունն է: Իշխանությունը կարող է լինի կառուցվածքային և ոչ կառուցվածքային, հետևաբար կառավարումը ևս կարող է լինել կառուցվածքային (հրաման-կատարում) և ոչ կառուցվածքային (օրինակ-նմանակում): 
Հանդիպման վերջում անցկացված «Մտքերի մենամարտի» թեման էր մշակութային հասարակության ձևափոխումը:












Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.