News

...

Տիգրան Շադունց «Մշակութային դիվանագիտություն» 17.10.2016

«Մշակութային դիվանագիտություն» թեմայով վարպետաց դասն առաջին կուրսի երկրորդ խմբում անցկացվեց հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասը վարում էր Հանրային դիվանագիտության դպրոցի ղեկավար Տիգրան Շադունցը:


Ի՞նչ է մշակութային դիվանագիտությունը, որոնք են նրա գործիքները: Մշակութային դիվանագիտությունը կարող է բնութագրվել որպես գործողությունների համադրություն, որ հիմնված է գաղափարների փոխանակման, արժեքների, ավանդույթների եւ մշակույթի կամ ինքնության այլ ասպեկտների վրա: 
Մշակութային դիվանագիտությունն ունի մի քանի գործառույթներ՝ կենտրոնացման, աշխարհայացքային, ինքնանույնացման, ինտեգրման և սոցիալականացման:




Մշակութային դիվանագիտության բնագավառում հստակ կողմնորոշվելու համար պետք է, նախ և առաջ, հստակեցնել, թե ի՞նչ է քաղաքակրթությունը, որ քաղաքակրթությանն ենք մենք պատկանում: 
Տիգրան Շադունցը վարպետաց դասի շրջանակներում անդրադարձավ մշակութային դիվանագիտության ամենահայտնի ինստիտուտներին Գյոթեի ինստիտուտը, Կոնֆուցիոսի ինստիտուտ, Ալիանս Ֆրանսեզը, Japan Foundation-ը, British Council-ը, Россотруднничество-ն, Իտալական մշակույթի կենտրոնըև այլն:




Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.