News

...

«Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում» 18.10.2016

Հոկտեմբերի 18-ին Հանրային դիվանագիտության դպրոցում անցկացվեց «Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում» թեմայով վարպետաց դասն առաջին կուրսի երրորդ խմբում: Վարպետաց դասը վարում էր Հանրային դիվանագիտության դպրոցի ղեկավար Տիգրան Շադունցը:

Մարդկային ռեսուրսների կառավարման ավանդական մոտեցումները, որոնք դեռևս օգտագործվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, արդեն «հնացել» են, առաջընթաց ապահովել այդ մոդելի հիման վրա գրեթե անհնարին է։ Այդ է պատճառը, որ դրանք իրենց տեղը զիջել ավելի բարդ ու փոխկապակցված մոդելների։


ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» մասնակիցները վարպետաց դասի ընթացքում բաժանվեցին չորս թիմերի և ներկայացրեցին «Հանրային դիվանագիտության դպրոցի» ռազմավարական կառավարման հնարավոր տարբերակները, բաժինների նոր ձևաչափերը: Խմբային քննարկումներից հետո մասնակիցները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքի ու քննարկման արդյունքները, որից հետո փորձագետը հստակեցրեց արդեն իսկ գործածության մեջ գտնվող ձևաչափերը, գրանցած արդյունքներն ու հնարավոր հեռանկարները:













Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.