News

...

Միջազգային կազմակերպությունները և սփյուռքը որպես հանրային դիվանագիտության դերակատար, Մաս 2, 10.10.2016



ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի առաջին խմբում հոկտեմբերի 10-ին անցկացվեց վերջին ` 20-րդ վարպետաց դասը: Այբն վարում էր «Հանրային դիվանագիտության դպրոցի» ղեկավար, Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնի նախագահ Տիգրան Շադունցը:
Վարպետաց դասի թեման էր «Պետության արտաքին քաղաքական որոշումների վրա ազդեցություն գործելու ձևերը. միջազգային կազմակերպությունները և սփյուռքը որպես հանրային դիվանագիտության դերակատար» և այն եզրափակում էր «Միջազգային կազմակերպություններ» մոդուլը:



Հանդիպման առաջին հատվածում ձորձագետն աբդրադարձավ բոլոր այն ձևերին ու մեխանիզմներին, որոնցով հնարավոր է ազդել պետությունների և´ արտաքին և´ ներքին քաղաքական, սոցիալական ու տնտեսական բնույթի որոշումների վրա փափուկ ուժի և հանրային դիվանագիտության միջոցով` հիմնական դերակատարների փոխկապակցված, համակցված ու համապարփակ աշխատանքի միջոցով: 
Սփյուռքին անդրադարձ կատարելով` Տիգրան Շադունցը հստակեցրեց. «Սփյուռքը տվյալ ազգի (էթնոսի) մի մասն է, որն ապրում է ոչ իր ծագման երկրում, ձևավորում է փոխկապակցված և կայուն էթնիկ խումբ այն երկրում, որտեղ ապրում է և ունի սոցիալական ինստիտուտներ իր ինքնությունը պահպանելու համար»:


Վարպետաց դասի շրջանակներում փորձագետն ամփոփեց դպրոցի 2.5 ամսյա ընթացքը, 6 մոդուլները և մի բերեց նախորդ 6 մոդուլներն, ինչպես նաև հստակ կանխորոշվեցին հանրային դիվանագետի առաջին աստիճանի անձնագրի ստացման թմենաները, փորձագիտական խորհուրդը, որի հետ աշխատելու են, ինչպես նաև քննության ացկացման հիմնական ժամանակային սահմանները:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.