News

...

Միխայիլ Հեսսեմանի մամլո ասուլիսը կազմակերպված Հանրային դիվանագիտության դպրոցի կողմից 21.10.2016

Հանրային դիվանագիտության դպրոցի հրավերով Հայաստանում էր գերմանացի պատմաբան, «Հայոց ցեղասպանություն» գրքի հեղինակ Մայքլ Հեսսեմանը (Michael Hesemann), ով Հայոց ցեղասպանության վերաբերյալ վարպետաց դասերի շրջանակներում ներկայացրեց Վատիկանի արխիվներից բերված էքսկլյուզիվ փաստաթղթեր, որոնք ներկայացվեցին նաև Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասուլիսի ընթացքում:
Հոկտեմբերի 21–ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս` «Ցեղասպանությանը վերաբերող մինչ օրս չբացահայտված փաստաթղթեր Վատիկանի արխիվներից» թեմայով:

5 տարի շարունակ պատմաբան Միխայել Հեզեմանը ուսումնասիրել է Վատիկանի արխիվները և գտել Հայց ցեղասպանության մասին չհրապարակված 3000 էջ փաստաթուղթ, որոնք հնարավորություն են տալիս նորովի նայել կատարվածին։ Անցյալում գիտնականների ձեռքում եղել են փաստաթղթեր Գերմանիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ավստրիայից և այլ երկրներից, իսկ Վատիկանի արխիվները փակ էին, թեպետ Վատիկանը շատ ականատեսներ և շատ կարեւոր տվյալներ ուներ:





Վատիկանի արխիվնների՝ նախկինում չհրապարակված փաստաթղթերը լույս են սփռում անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների` հայերի զանգվածային ոչնչացման պատմության վրա։ Գերմանացի պատմաբան, «Հայոց ցեղասպանություն» գրքի հեղինակ Մայքլ Հեսսեմանը ներկայացրել է այդ փաստաթղթերը։ Մինչև վերջերս հայ պատմաբանները Հայոց ցեղասպանությանը վերաբերող գաղտնի փաստաթղթերի հասանելիություն չունեին, այդ պատճառով դրանք ներկայացնելը պատասխանատու գործ էր: 
Հեսսեմանը նշեց, որ նա Հայաստանում է եղել նաև նախորդ տարի, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.