News

...

Խաչիկ Գալստյան «Բանակցային տեխնոլոգիաներ» 25.10.2016

Երևանի պետական համալսարանի դասախոս, քաղ. գիտ թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը հոկտեմբերի 25-ին «Հանրային դիվանագիտության դպրոցում» վարեց «Բանակցային տեխնոլոգիաներ» վարպետաց դասը:
Փորձագետը հանդիպման առաջին հատվածում խոսեց բանակցությունների իրականացման հիմքերի մասին` առանձնացնելով հետևյալ չորսը`արժեքներ, պահանջմունքներ շահեր և դիրքորոշումներ:


Բանակցությունների անցկացման տեսանկյունից Խաչիկ Գալստյանն առանձնացրեց հետևյալ մարտավարական հնարները` դիրքրոշման բացում (ներկայացնել սեփական դիրքորոշումը առանց համեմատելու, բաց քննարկման պատրաստակամության տեսքով), դիրքորոշման փակում (դիրքորոշումը ներկայացվում է կարծր, չոր, պաշտոնական, վերջնագրերի տեսքով), դիրքորոշումների ընդհանրությունների ընդգծում (շեշտել կողմերի համար ընդհանուր արժեքները), դիրքորոշումների տարբերության ընդգծում, Ճնշման մեծացում, չափազանցված/առավելապաշտական/ պահանջներ, աստիճանական պահանջներ, երկակի մեկնաբանություն, քննարկվող հարցերի բարդացում և այլն:





Վարպետաց դասի շրջանակներում մասնակիցները մասնակցեցին մի քանի բանակցային խաղերի` փորձելով կառարելագործել իրենց բանակցային հմտությունները:




Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.