News

...

«Հաջողության պատմություն» Վահե Երեմյան Dominant Studios ընկերության ղեկավար 20.10.2016

''Dominant Studios'' ընկերության ղեկավար Վահե Երեմյանը հոկտեմբերի 20-ին հյուրընկալվել էր ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցում»: «Հաջողության պատմություն» հանդիպումների շարքի նպատակն է դպրոցի մասնակիցներին ծանոթացնել դպրոցի գործընկերների ծավալած գործունեությանը, անցած ուղղուն ու գրանցած հաջողություններին, դպրոցի հետ համագործակցության ձևաչափերին:

Վահե Երեմյանը ներկայացրեց Dominant Studios ընկերության ստեղծման պատմությունը, գործունեության ոլորտներն ու շրջանակները: Ըստ բանախոսի, ընկերությունը զբաղվում է հավելվածների ստեղծմամբ, ինչպես նաև միջազգային հայտնի բրենդերի առաջխաղացմամբ և´ Հայաստանում, և´ արտերկրում:


Բանախոսը նշեց, որ լինելով միջազգային հարաբերությունների մասնագետ, երկար տարիներ զբաղվել է Սոցիալական ցանցերի մարքեթինգով (Facebook, Instagram, Вконтакте) և տիրապետում է այնպիսի տեխնիկաների, որոնց միջոցով հնարավոր է ապահովել ապրանքանիշի, ընկերության, ծրագրի, բրենդի առաջխաղացումը սոցիալական ցանցերում: Ապա նաև ներկայացրեց մի քանի տեխնիկաներ, գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն ապահովել «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջխաղացումը:




Հանդիպման վերջում Վահե Երեմյանը պատրաստակամություն հայտնեց ևս մի քանի հանդիպում ունենալ դպրոցի մասնակիցների հետ ու իր փորձառությամբ կիսվել «Հանրային դիվանագիտության դպրոցի» ունկնդիրների հետ:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.