News

...

“Luxury" Հանրային դիվանագիտության դպրոցը Լեգիոն ձիավարության ակումբում, 02.10.2016


Legion ձիավարության ակումբում հոկտենբերի 2-ին հյուրընկալվել էին ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» մասնակիցները: Դպրոցի գործընկերը այցելուներին հնարավորություն տվեց ծանոթանալ Legion Horse Riding Club-ի կողմից առաջարկվող ծառայություններին:

Դպրոցի մասնակիցները ծանոթացան ձիավարության կանոններին, հետևեցին ձիերի վարժանքներին ու խնամքի աշխատանքներին: Ոմանք հնարավորություն ստացան վերցնել ձիավարության առաջին դասը, իսկ մյուսները ևս մեկ անգամ ձիավարել: Օրը լի էր հաճելի, նաև զավեշտալի պահերով:


Այս այցի շրջանակներում ևս ակումբի ղեկավար Կարեն Մակարյանը այցելուներին ներկայացրեց ակումբի հաջողության պատմությունն ու անցած ուղին:
Մասնակիցները հույս և ցանկություն հայտնեցին նորից այցելել Legion Horse Riding Club, ինչը կնպաստի «Հանրային դիվանագիտության դպրոցի» և գործընկերոջ միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև ձիավարության հմտությունների կատարելագործմանը:






Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.