News

...

«Luxury» բացում ՌԳՄԿ-ին կից «Հանրային Դիվանագիտության դպրոց», 30.09.2016

     
    ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի երկրորդ և երրորդ խմբերի ոչ պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ սույն թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի լավագույն ջազ ակումբում` Yans Music Hall-ում, որին ներկա էին դպրոցի փորձագետները, գործընկերները, ինչպես նաև առաջին կուրսի երեք խմբերի մասնակիցները:
          Բացման խոսքով հանդես եկավ ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» ղեկավար, Սերունդ ՀԵԿ նախագահ Տիգրան Շադունցը, ով նախ ողջունեց և շնորհավորեց դպրոցի նոր մասնակիցներին, ապա հաջողություն մաղթեց նոր և հետաքրքիր բնագավառում: Դպրոցի ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց դպրոցի աջակից Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնին, ինչպես նաև դպրոցի ողջ աշխատակազմին` նշելով, որ դպրոցի հաջողության գրավականը հավատարիմ գործընկերներն են ու պրոֆեսիոնալ աշխատակազմը:
Տիգրան Շադունցն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Yans Music Hall-ին և ակումբի արտ-տնօրեն Ռազմիկ Ճրագյանին համագործակցության և դպրոցի ոչ պաշտոնական բացման արարողություններին ու մշակութային իրադարձություններին աջակցելու և բարձր մակարդակով իրականացնելու համար:
Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինը ևս ողջունեց մասնակիցներին ու նշեց, որ ՌԳՄԿ-ին «Հանրային դիվանագիտության դպրոցն» իրապես բացառիկ հարթակ է, որտեղ երիտասարդները կարող են զարգացնել իրենց հմտությունները հանրային դիվանագիտության և փափուկ ուժի բնագավառում, ստանալ բացառիկ տեղեկատվություն ու շփվել ոլորտի լավագույն մասնագետների հետ:



Բացման արարողությունից հետո Հանրային դիվանագիտության դպրոցի ունկնդիրները, աշխատակիցներն ու հյուրերը վայելեցին Marbey & Free Form Band-ի յուրահատուկ ջազ կատարումները: Երեկոն անցավ շատ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում:


















Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.