News

...

«Հասարակության կառավարում» Առաջին կուրս երրորդ խումբ 18.11.2016

«Հասարակության կառավարում» վարպետության դասը «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի երրորդ խմբում անցկացվեց նոյեմբերի 18-ին: Վարպետաց դասը վարում էր Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը: 
Հասարակություն հասկացությունը հստակ սահմանելը դժվար է՝ ի տարբերություն «էթնոս», «քաղաքակրթություն» հասկացությունների հետևաբար, ըստ բանախոսի, հասարակություննն ավելի շատ դիրքային բնորոշում ունի, երբ որոշակի թվով մարդիկ գտնվում են մեկ վայրում և ենթարկվում են մեկ «կառավարչի»:

Ըստ փորձագետի, ավելի բարդ է կառավարել այն հասարակությունը, որը զինված է գիտելիքով ու չի ենթարկվում մանիպուլիացիաների: Հասարակական գործընթացների գլոբալ կառավարումը գլոբալ քաղաքականության մեթոդ է, որը ենթադրում է որոշակի մեխանիզմների առկայություն (ռազմական, քաղաքական, տեղեկատվական) հասարակությունների որոշակի ընդհանուր հավաքական գիտակցության վրա ազդելու համար։ Այն ստեղծվել է տարբեր ինքնություններ(էթնիկ պատկանելիություն, քաղաքակրթություն) ունեցող հասարակությունները կառավարելու համար մեկ միասնական ձևով՝ ապագայում որոշակի արդյունք ստանալու նպատակով (քաղաքական քարտեզի, հարաբերությունների, արժեքների, գիտելիքների, սպասումների փոփոխություն)։



Լոկալ կառավարումը ենթադրում է տեղեկատվական մեթոդների առկայություն հասարակության կառավարման համար և հիմնված է ինքնանույնացման որոշակի մոդելի վրա։ Կառավարման այս ձևը նպատակ ունի ձևավորել որոշակի վերաբերմունք անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ, «անհատական» ցանկությունների, ինչպես նաև ինքնանույնացման վրա։

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.