News

...

Սամվել Մարտիրոսյան «Տեղեկատվական պատերազմներ» Առաջին կուրս երկրորդ խումբ 21.11.2016


ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի երկրորդ խմբում նոյեմբերի 21-ին անցկացվեց «Տեղեկատվական պատերազմներ» թեմայով վարպետաց դաս: Այն վարում էր տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: 
Փորձագետն իր խոսքում նախ անդրադարձավ տեղեկատվական պատերազմի ակունքներին, հիմնական տարատեսակներին՝ միևնույն ժամանակ նշելով, որ տեղեկատվական պատերազմի վարման կանոններն ու մեխանիզմները զարգանում են  տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ու կատարելագործմանը զուգընթաց: Տեղեկատվական պատերազմները մղվում են դեռևս վաղուց և այն պետությունների պայքարն է՝ տեղեկատվական զենքի և տեխնիկական միջոցների կիրառմամբ։ Ասվածի վառ ապացույցն են այն տեղեկատվական մարտերը, որոնք մեր աչքի առջև ծավալվում են ամբողջ աշխարհում` այդ թվում նաև Սիրիայի շուրջ։

Մեր օրերում սոցիալական ցանցերն ավելի են հեշտացրել տեղեկատվության փոխանցումը՝ գրեթե մի քանի անգամով մեծացնելով տարածման շրջանակներն ու հասցեատերերի թիվը: 
Հանդիպման շրջանակներում նաև անդրադարձ կատարվեց 2016թ. ապրիլյան դեպքերն և այն բոլոր իրադարձություններին, որոնք կատարվեցին տեղեկատվական դաշտում: Սամվել Մարտիրոսյան փաստեց, որ պետք է նաև խոսել տեղեկատվական պատերազմում մեր բացթողումների մասին, քանզի միայն բացթողումները վեր հանելով հնարավոր կլինի կանխել այդ սխալների կրկնությունը հետագայում: 
Հանդիպման երկրորդ հատվածում ծավալվեց ակտիվ քննարկում, որի ժամանակ անդրադարձ կատարվեց բազմաթիվ արդիական խնդիրների նաև հայկական իրականությունից:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.