News

...

Ահաբեկչություն: Պայքարի արդի միջոցներ 22.11.2016

«Ահաբեկչություն: Պայքարի արդի միջոցներ» թեմայով վարպետաց դասը «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի երրորդ խմբում անցկացվեց նոյեմբերի 23-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասը վարում էր փորձագետ Մարինե Մկրտչյանը: 
Փորձագետը վարպետաց դասը սկսեց ներկայացնելով բոլորիս հայտնի ամենամեծ ահաբեկչական գործողությունները` նշելով, որ ահաբեկչությունը համամարդկային չարիք է, այն չի ճանաչում սահմաններ, և դրա դեմ պայքարը պետք է լինի բոլորիս պարտքը:





Մարինե Մկրտչյանն անդրադարձավ աշխարհում գործող ամենամեծ ահաբեկչական կազմակերպություններին` Ալ Քաիդա (Ալժիր, Յեմեն, Իրաք, Աֆղանստան), Իսլամական պետություն(Սիրիա և Իրաք), Բոկո Հարամ (Նիգերիա), Թալիբներ (Պակիստան և Աֆղանստան): 
Իսլամական պետությանը, որի վերջնական նպատակը «իսլամական խալիֆայության» ստեղծումն է, պետք ներգրավվեն նախկինում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող պետություններն ու այլ հարակից տարածքներ։ Ըստ համաշխարհային ահաբեկչական ցուցիչի (Global Terrorism Index), որը գնահատում է ակաբեկչության վտանգն աշխարհում, ամենավտանգավոր երկրների շարքին են դասվում Իրաքը, Աֆղանստանը, Նիգերիան, Պակիստանը և Սիրիան:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում առկա ահաբեկչության վտանգը, ուստի փորձագետը նաև անդրադարձավ «Ահաբեկչության դեմ պայքարի» մասին ՀՀ օրենքին, որն ընդունվել է 2005թ. ապրիլի 19-ին: 
Հանդիպման վերջում անցկացված քննարկման ժամանակ մասնակիցներն անդրադարձան ժամանակակից ահաբեկչության խնդիրներին ու մերօրյա մարտահրավերներին:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.